Մեր հայրենակից, արձակագիր Համլետ Մարտիրոսյանը դարձավ 70 տարեկան

28.03.2024 15:33
873

Մարտի 20-ին Համլետ Մարտիրոսյանը,մեր սիրելի Համոն, դարձավ 70 տարեկան։ Մեկ դժվարանում եմ հավատալ, որ երիտասարդական ավյունով լեցուն, կենսախինդ, հումորով, համուհոտով մեր գրչընկերն ինչպե՞ս կարող է հատել 70-ի սահմանը, մեկ էլ հայացք եմ ձգում անցած տարիներին և ինքնավստահ ասում` մարդը ստեղծագործական երկար ճանապարհ է անցել, սեփական քրտինքով քանդակել իր դիմանկարը, վաստակել ընթերցողների, ժողովրդի սերն ու համակրանքը, հախուռն ժպիտներ պարգևել, հետևաբար, պարտավոր եմ հավատալ...
Իսկ մինչև կսեղմեմ ձեռքդ, եղբայր և իմ բարեմաղթանքները կհաղորդեմ, ուզում եմ սրտանց շնորհավորել հոբելյանդ և համոզմունք հայտնել, որ դեռ լուսավոր տարիները կգան ու ծննդյանդ հերթական տարեդարձը միասին կնշենք հարազատ օջախում։
Երանի այդ օրը շուտ գա...

Դավիթ Միքայելյան

Հ.Գ. 

Ստորև՝ Համլետ Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումներից մեկը

ԳՐՈՂԸ ՏԱՆԻ...

Բազմիցս եմ ասել ու նորից նշեմ, որ հայաստանյան լրատվամիջոցներն անհրաժեշտ է խախալով անցկացնել, քանի որ քուսպը շատ է, իսկ լրագրողները պարտադիր ատեստավորվեն պիտի. խոտանվածներին էլ ուղարկել է պետք Արարատյան դաշտ՝ գյուղատնտեսությունը զարգացնելու, թե չէ ում ձեռքին գրիչ է հայտնվում, իրեն համարում է լրագրող։ Կոպի՞տ եմ արտահայտվում, այլ կերպ հնարավոր չէ։ Ահա մի պայծառ օրինակ. ինչ որ մարդիկ' իրենց քաղաքագետ, ռազմագետ ու չգիտեմ էլ ինչագետ համարող, հավաքվում են մի որևէ ակումբում ու տարաբնույթ հարցեր են քննարկում։ Սակայն սա չի նշանակում, որ լրագրողը զրույցի մինչև վերջին ստորակետը պիտի հանրայնացնի՝ առավել ևս՝ երբ զրույցը երկրի ռազմական ու անվտանգային հարցերին է վերաբերվում։ Մինչդեռ լրագրողը զրույցի ընթացքում ասված միտքը դարձրել է իր հոդվածի վերնագիր «Ադրբեջանը մեզ հաղթել է 600 հոգով»։ Էս լրագրողը հասկանո՞ւմ է, որ իր այս ախմախ վերնագիրը հավասարազոր է թշնամու արձակած գրադի հարյուր համազարկի։ Հետո էլ զարմանում եք, թե ինչու ժողովուրդը անտարբեր է, հուսահատ, չի պայքարում։ Նա կամ նրանք, որ հայտարարում են՝ Ադրբեջանը հաղթել է վեցհարյուր հոգով, և եթե մենք ունենայինք քաղաքային մարտեր վարելու ունակ ստորաբաժանում, շաբաթներով մենք Ստեփանակերտում կդիմադրեինք, նախ հարցնեմ՝ էդ «ռազմագետներին»՝ դիմադրելու արդյունքը ո՞րն էր լինելու։ Հաղթանա՞կը։ Եվ հետո, գոնե պատկերացնու՞մ եք՝ ինչի մասին եք խոսում։ Եթե ինն ամիս սննդամթերք չի ներմուծվել, տառացիորեն ՈՉԻՆՉ չկա խանութներում, նույնիսկ դիրքապահ զինվորի օրաբաժինը 150 գրամ ցամաք հացն է, այն էլ՝ անկանոն մատակարարմամբ, եթե Արցախի բոլոր շրջանների գյուղերի տեղահանված բնակչությունը եկել լցվել է Ստեփանակերտ. դպրոցներում, մանկապարտեզներում, պետական հիմնարկներում, ամենուր տեղահանված մարդիկ են, որոնք գիշերում են շենքերի միջանցքներում, հատակին, ուր պատահի, եթե փոքրիկ Ստեփանակերտը միանգամից դարձել է 100-120 հազարանոց քաղաք, ու քաղաքի վրա աշխատում է թշնամու հրետանին, դուք մտածում եք, որ փողոցային մարտերով կարելի էր դիմադրե՞լ։ Եվ այսպես մտածողը իրեն մասնագե՞տ է համարում։ Իսկ հետո ի՞նչ անուն պիտի տայիք էդ կոտորածին, էդ մսաղացին։

Մեր ողբերգությունը կայանում է նրանում, որ երևանյան ակումբներում ու կաֆեներում էին ( այսօր՝ նույնպես) կարծիք ձևավորում։ Մինչդեռ էն ժամանակ, երբ ասվում էր՝ Արցախը տանք, լավ ապրենք, մեր երեխան ինչի պիտի Արցախում ծառայի, Արցախի համար կռվի, հասկանալ էր պետք,որ Արցախը Հայաստան ամրոցի արտաքին պարիսպն էր։ Մենք քանդեցինք էդ պարիսպը ու հիմա մտածում եք փողոցային մարտեր մղելու ընդունակ ստորաբաժանում ստեղծելու մասին։ Ասում եմ, չէ՞, Հայաստանը թե կործանեն, կործանելու են դիլետանտները, բայց ոչ՝ թշնամին։

Հայկ Կոնջորյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահի պաշտոնում

04.08.2026 17:06

Լեմկինի ինստիտուտը աջակցություն է հայտնել Ռուբեն Վարդանյանի կնոջ նախաձեռնությանը

04.08.2026 16:41

Գորիս և Մեղրի համայնքներում՝ ՏԻՄ ընտրություններ հոկտեմբերի 25-ին

04.08.2026 16:27

Խորհրդարանը քննարկում է Վահագն Ալեքսանյանի թեկնածությունը ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում

04.08.2026 15:57

Հայաստանում 2026 թվականի երկրորդ եռամսյակում գնաճը շարունակում է մնալ թիրախից բարձր

04.08.2026 15:52

Հովսեփ Առաքելյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային հերթական խորհրդակցությունը՝ համայնքապետարանի աշխատակազմի բաժինների պետերի մասնակցությամբ

04.08.2026 15:33

«Ո՞ւր է գնացել տոմսերի վաճառքից ստացված 5 միլիոն դոլարը»․ Պեդրո Զարոկյան

04.08.2026 15:21

Ադրբեջանը զգուշացրել է Իսրայելին «Հայոց ցեղասպանության» ճանաչման հարցով․ Հաջիև

04.08.2026 14:38

ՌԴ ներկայացուցիչն անդրադարձել է ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հնարավորությանը

04.08.2026 14:37

Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություն է իրականացրել Էկոպարեկային ծառայությունում․ կան ձերբակալվածներ

04.08.2026 14:09

Սուրեն Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել բանակի նոր համազգեստի ներդրման ընթացքի վերաբերյալ

04.08.2026 13:57

Ժամանակավորապես արգելվում է տոմատի մածուկի ներմուծումը Հայաստան

04.08.2026 12:50