ԴԱՎԻԹ ԴԱՆԻԵԼՅԱՆ. «Ես արդեն իսկ երջանիկ եմ, ունեմ այն, ինչ պետք է ունենայի»...

03.12.2013 14:55
3242

Ինքնուրույն դիմագիծ ու ոճ ունեցող կապանցի Դավիթ Դանիելյանը շարունակում է իր արվեստով՝ նկարչությամբ, զարմացնել հասարակությանը: Նորօրյա խնդիրներ կամրջած՝ իր նկարներն արդեն հասել են բազմաթիվ նշանավոր մարդկանց դատին: Երբ զրուցում ես Դավթի հետ՝ ակնհայտ երեւում են արվեստագետի հոգին, տեսակետը: Անկեղծ զրույց, որի ընթացքում քիչ թե շատ փորձեցի ճանաչել Դավիթ Դանիելյան նկարչին: Նրա գործունեությանը միշտ հետամուտ են լինում թե՛ դպրոցական եւ թե՛ ուսանողական ընկերները: Բոլորն էլ հպարտանում են Դավիթ երիտասարդով եւ Դավիթ արվեստագետով:

«Ծնվել եմ 1992թ. սեպտեմբերի 2-ին՝ Կապան քաղաքում՝ արվեստագետի ընտանիքում: Հորիցս (նկարիչ Հ. Դանիելյան) ժառանգած այս շնորհքն ամենամեծ նվերն է իմ կյանքում: Հիշում եմ, երբ դեռ փոքր էի, միշտ արվեստանոցում հետեւում էի հայրիկիս աշխատանքին:

2002թ. ընդունվեցի Կապանի արվեստի դպրոց, այնուհետեւ 2004թ. ընդունվեցի գեղարվեստի դպրոցի գեղանկարչության բաժին: 2008թ. սկսած մասնակցել եմ մի շարք ցուցահանդեսների եւ մրցույթների՝ արժանանալով մրցանակների ու պատվոգրերի: 2008թ. մասնակցել եմ միջազգային մրցույթի՝ Ղըրղզստանի առաջին տիկնոջ կողմից արժանանալով հատուկ մրցանակի: 2009թ. ընդունվեցի Երեւանի գեղեցիկ արվեստների ազգային ակադեմիայի դիզայնի բաժին, սակայն երկրորդ կիսամյակում փոխեցի բաժինս՝ ընտրելով ինտերիեր-դիզայն բաժինը: Այս կյանքում շատ բան կա, որ արժեւորում ու կարեւորում եմ. դրանցից մեկը ծառայությունն է: 2010թ. նոյեմբերին զորակոչվեցի հայոց բանակ: Ծառայությունս պատվով կատարեցի, եւ ինձ շնորհեցին ավագ սերժանտի կոչում: Այժմ ուսումս շարունակում եմ, երրորդ կուրսի ուսանող եմ: 2010թ. 2-րդ կարգի դիպլոմի արժանացա ակադեմիայի ռեկտորի՝ Ե.Սեդրակյանի կողմից՝ ուսանողական ցուցահանդեսին ակտիվ մասնակցության համար: Երբ նկարում եմ, դառնում եմ սիրահար` իմ պատկերացրած բնության ու իմ կտավի սիրահարը, ում սիրտն ամեն մի գույնի, ամեն մի խազի համար բաբախում է: Գեղեցիկը, բարին ու մաքրությունն իմ աջ ձեռքի ուղեկիցներն են: Դրա վառ ապացույցն է վերջերս կայացած ցուցահանդեսս՝ «Բնության գույներ» խորագրով, որտեղ ներկայացրել եմ շուրջ 50 աշխատանք: Իմ անշունչ ընկերները՝ վրձինը, մատիտը, ջրաներկը, գուաշն ու պաստելն անդավաճան իմ կողքին են, նրանք մտորումներիս արտահայտումն են»:

– Ինքդ արվեստագետ լինելով՝ ինչ ես կարծում, ի՞նչ է արվեստը:

– Արվեստը ներդաշնակության ծնունդն է` մարդ-տիեզերք, հոգի- բնություն… Եվ այն չունի ճիշտ ու սխալ, քանի որ ստեղծողի հոգու, զգացածի ու ներաշխարհի յուրովի արտացոլումն է…

– Համարո՞ւմ ես քեզ երջանիկ…ունե՞ս արդյոք երազանքներ:

– Ես արդեն իսկ երջանիկ եմ, ունեմ այն, ինչ պետք է ունենայի: Երազանքներս անսպառ են: Ասել, թե չեն իրականանում՝ սխալ կլինի: Երազանքներս դարձնում եմ նպատակ: Շնորհակալ եմ Աստծուն, շնորհակալ եմ իմ ընտանիքին ու ընկերներիս: Այս եռամիասնության շնորհիվ է, որ սիրում եմ կյանքն ու իմ վրձնով գունավորում այն: Ինչպես կասեր Գորկին. «Տաղանդը հավատն է իր ուժերի նկատմամբ»: Ես ունեմ այդ հավատը, եւ այն ինձ օգնում է հաղթահարել ամեն դժվարություն:

Անգլիացի աստվածաբան, պատմաբան եւ կենսագիր Ֆուլլերն ասել է. «Բարի համբավն ավելի լավ է գեղեցիկ դեմքից»… Հուսանք, որ Դավիթը մեծ հաջողությունների կհասնի եւ իր նկարներով դեռ շատ ասելիք կունենա…

Նկարիչների միությունը միշտ էլ աջակցել է երիտասարդ ստեղծագործողներին: Հենց այդ առիթով նոյեմբերի 13-ին կազմակերպվել էր երիտասարդ ստեղծագործողների ցուցահանդես, որին մասնակցում էր նաեւ կապանցի երիտասարդը:

Ուրախ ենք, որ Կապանում կան այնպիսի երիտասարդներ, ովքեր ոչ միայն հանրապետությունում, այլեւ արտերկրում կարողանում են հնչեցնել մեր քաղաքի անունը:

ՄԱՆԵ ԴԱՎԹՅԱՆ

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24