Դավիթ Գալստյանը ձերբակալվել է, նրա նկատմամբ նոր քրեական գործ է հարուցվել

30.09.2021 16:25
1175

ՀՀ նախկին ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանի նախկին խորհրդական Դավիթ Գալստյանի (հայտնի է որպես «Պատրոն Դավիթ») նկատմամբ նոր քրեական գործ է հարուցվել։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Գալստյանի փաստաբան Արմեն Հարությունյանը։

«Սա նոր գործ է, նախորդի հետ ընդհանրապես կապ չունի։ Պետք է փորձենք հասկանալ, թե ինչ գործ է, փորձենք հետաձգել նիստը»,- նշեց Հարությունյանը և հավելեց, որ գործի բոլոր նյութերն իրեն տրամադրվել են սեպտեմբերի 29-ի երեկոյան։

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտնել էր, որ առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով ձերբակալել են 2018-2020 թթ․ ՀՀ ՊՆ պաշտոնը զբաղեցրած Դ․Տ․-ն, ինչպես նաև մատակարար կազմակերպության տնօրեն Դ․Գ․-ն։ Նույն օրը վերջիններս առանձնապես խոշոր չափերով՝ 2.277.323.840 ՀՀ դրամ գումար հափշտակելու և կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար ներգրավվել են որպես մեղադրյալ, և միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:

Դ․Գ․-ն Դավիթ Գալստյանն է, նույն ինքը՝ «Պատրոն Դավիթ»-ը, ով 2021 թվականի փետրվարի 2-ին կալանավորվել էր զենքերի մատակարարման քրգործի շրջանակում, իսկ մայիսին ազատ արձակվել։

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12