Դեմոկրատական կուսակցության պատվիրակները պաշտոնապես հաստատել են նախագահի պաշտոնում Քամալա Հարիսի թեկնածությունը

21.08.2024 17:45
680

Չիկագոյի արևմտյան հատվածում գտնվող United Center արենայում ընթացող հանդիսավոր արարողության ժամանակ ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը ստացել է Դեմոկրատական կուսակցության համազգային համագումարի պատվիրակների 4566 ձայն։ Այդ մասին հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները։ Սա նշանակում է, որ Դեմոկրատական կուսակցության պատվիրակները պաշտոնապես հաստատել են նախագահի պաշտոնում նրա թեկնածությունը։ Համագումարի ժամանակ, որը կտևի մինչև օգոստոսի 22-ը, դրան պաշտոնապես իր համաձայնությունը տվել է նաև փոխնախագահ Քամալա Հարիսը։

Այս քվեարկությունը ձևական բնույթ էր կրում, քանի որ օգոստոսի սկզբին պատվիրակները հեռակա կարգով մասնակցել էին քվեարկությանը և հաստատել Քամալա Հարիսի թեկնածությունը։ Դրա համար նրան անհրաժեշտ էր ստանալ 1976 պատվիրակի ձայն։ Կուսակցության ներսում որևէ այլ անձ չէր առաջադրել իր թեկնածությունը։ 

Յուրաքանչյուր նահանգից պատվիրակների ձայների ճշգրիտ հաշվարկը, որն ավարտվում է նախագահի թեկնածուի պաշտոնական առաջադրմամբ, սովորաբար կուսակցությունների ազգային համագումարների կենտրոնական իրադարձությունն է:

Ոչ համապետական համագումարում քվեարկություն անցկացնելու որոշումը, ինչպես ընդունված է, կապված էր Օհայո նահանգի օրենսդրության հետ, որը պահանջում է, որ կուսակցությունները առաջադրեն իրենց թեկնածուներին նախագահական ընտրություններից առնվազն 90 օր առաջ, հակառակ դեպքում նրանք չէին հայտնվի նահանգի ընտրական ցուցակներում:

Այդպիսով, դեմոկրատները Հարիսին, որպես իրենց թեկնածու, պետք է առաջադրեին մինչև օգոստոսի 7-ը, որպեսզի նա կարողանար հայտնվել այդ նահանգի քվեաթերթիկներում:

Քվեարկությանը մասնակցել էր ավելի քան 4 հազար պատվիրակ, որոնք այդ իրավունքը ստացել էին Դեմոկրատական կուսակցության փրայմերիզի ընթացքում: Նրանց ճնշող մեծամասնությունը սատարում էր ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենին, նախքան նա հայտարարեց, որ դուրս է գալիս նախագահական մրցապայքարից։  Ընդ որում, նրանց ձայներն ինքնաբերաբար չանցան Քամալա Հարիսին։

ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները կկայանան նոյեմբերի 5-ին: Սկզբում ակնկալվում էր, որ Դեմոկրատական կուսակցությունից մրցապայքարի մեջ կմտնի գործող նախագահ Ջո Բայդենը, սակայն Թրամփի հետ հունիսյան բանավեճում Բայդենի ձախողումից հետո դեմոկրատները սկսեցին նոր թեկնածուներ որոնել։  Հուլիսի 21-ին Բայդենը հայտարարեց նախագահական մրցավազքից իր դուրս գալու մասին և աջակցեց փոխնախագահ Քամալա Հարիսի թեկնածությանը: Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու է առաջադրվել Դոնալդ Թրամփը։ Քամալա Հարիսն արդեն իսկ հայտարարել է, որ փոխնախագահի թեկնածուն կլինի Մինեսոտայի նահանգապետ Թիմ Ուոլցը։

Լուսանկարը՝ Քամալա Հարիսի նախընտրական շտաբի մամուլի ծառայության

Մեղրի համայնքի ղեկավար Սերգո Գալստյանի ուղերձը Նռնաձոր բնակավայրի օրվա առթիվ

15.11.2026 13:52

Կուրկուտի փառատոն․7 տարի ավանդույթի համով

15.11.2026 10:48

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25