«Դեպքեր կարող են լինել, երբ թշնամին նույնիսկ կարող է վերահասցեագրել մեր զինվորի համարը իրենց հեռախոսին ու ծնողների զանգի դեպքում իրենք պատասխանեն». Աշոտ Ասատրյան

11.01.2019 17:02
1111

2019 թվականի ձմեռային զորակոչին առաջին անգամ ժամկետային զինծառայողներին թույլատրվել է իրենց հետ բջջային հեռախոս տանել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ զինվորական կոմիսար, գեներալ-մայոր Հենրիկ Մուրադյանը:

«ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով կանոնակարգված է, որ ժամկետային զինծառայողները կարող են իրենց հետ ունենալ բջջային հեռախոսներ, բայց կան նաև համապատասխան սահմանափակումներ, որ դրանցով նկարահանումներ, ձայնագրություններ չկատարվեն», – ասել է Մուրադյանը:

ՀՀ ԶՈՒ ժամկետային պարտադիր զինծառայողների կողմից բջջային հեռախոսներից օգտվելու կանոնակարգի համաձայն՝ զինծառայողին թույլատրվում է ունենալ բացառապես տեսագրման, ձայնագրման, լուսանկարման և ինտերնետ հնարավորություններ չունեցող բջջային հեռախոս:

Պաշտպանության նախարարի այս հրամանը տարակարծությունների առիթ է հանդիսացել շահագրգիռ մարդկանց ու ոլորտին քաջածանոթ փորձագետների շրջանում։

Նորակոչիկներն ու նրանց ծնողները հասկանալիորեն հիմնականում կողմ են բջջային հեռախոսների ազատականացմանը, սակայն ռազմական փորձագետները վերապահումներ ունեն։

168.am-ը այս հարցի շուրջ զրուցեց ռազմական փորձագետ Աշոտ Ասատրյանի հետ։

Վերջինս կարծում է, որ դա մի կողմից՝ ճիշտ չէ, մյուս կողմից էլ՝ հիմա գոնե սմարթֆոններ նորակոչիկներն իրենց մոտ չեն պահի։

Մեր հարցին, թե արդյո՞ք վերահսկելը հնարավոր կլինի, Աշոտ Ասատրյանը պատասխանեց՝ իհարկե, շատ բարդ կլինի վերահսկելը, բայց որոշ զինվորներ կբավարարվեն սովորական հեռախոսով։ Այն ժամանակ պահում էին իրենց մոտ հեռախոս, բայց գիտեին՝ սովորական լիներ այդ հեռախոսը, թե ոչ, միևնույն է՝ խլելու էին, հիմա գիտեն, որ, եթե սովորական հեռախոս պահեն, սմարթֆոն չլինի, չեն խլի։ Այդպես մի մասը գոնե սմարթֆոնից կհրաժարվի։

«Սմարթֆոններն իրենցից վտանգ են ներկայացնում, հատկապես առաջնագծում դրանք վտանգավոր են զինվորի համար, քանի որ հնարավոր է ճշտել տեղանքն ու դրա հետևանքով մի շարք տեղեկություններ ստանալ։

Դեպքեր կարող են լինել, երբ թշնամին նույնիսկ կարող է վերահասցեագրել մեր զինվորի համարը իրենց հեռախոսին, ու ծնողների զանգի դեպքում իրենք պատասխանեն հեռախոսին։ Իսկ, օրինակ, սովորական Nokia 1202 հեռախոսի դեպքում անգամ լսել չեն կարողանա հեռախոսը»,- նշեց ռազմական փորձագետը։

Մեր հարցին, թե ո՞րն է սրա այլընտրանքը, Աշոտ Ասատրյանը պատասխանեց, որ  այլընտրանքը բանակի հեռախոսներն են։ Ամեն գումարտակ մեկ կամ երկու հեռախոս ուներ, որ երեկոյան զինվորները զանգեին ծնողներին, բայց այդ տարբերակը չաշխատեց։ Այդ հեռախոսներն այդպես էլ մնում էին զորամասերի համապատասխան պատասխանատուների սեղանի դարակում, որովհետև բոլորն էլ հեռախոս ունեին իրենց մոտ։

Հիշեցնենք, որ զորակոչված զինծառայողի բջջային հեռախոսը հաշվառվում է հանրապետական հավաքակայանում: Եթե զինծառայողի բջջային հեռախոսն ունի տեսագրման, ձայնագրման և ինտերնետ հնարավորություններ, ապա հեռախոսը հանրապետական հավաքակայանում վերադարձվում է զինծառայողի ներկայացուցչին` հանձնման-ընդունման ստացականի հիման վրա:

Հանրապետական հավաքակայանում զինծառայողը ծանոթանում է բջջային հեռախոսակապով խոսակցությունների ժամանակ գաղտնիության ռեժիմի պահպանման պահանջներին: Զորամաս ներկայանալուց հետո զինծառայողը նախապատրաստական ստորաբաժանումում բջջային հեռախոսը ներկայացնում է հաշվառման: Զինծառայողին արգելվում է շարքում, պլանային և ոչ պլանային միջոցառումների, պարապմունքների, մարտական հերթապահության, վերակարգի, զենքի խնամքի ժամանակ օգտվել բջջային հեռախոսից: Զինծառայողը բջջային հեռախոսից կարող է օգտվել միայն զորամասի օրվա կարգացուցակով նախատեսված ազատ ժամերին:

Զինծառայողի բջջային հեռախոսի հեռախոսավարձերի վճարումը կատարվում է զինծառայողի կամ նրա հարազատների կողմից:

ՊՆ-ն հիշեցնում է նաև՝ բջջայինով խոսելիս պետք է խուսափել զինվորական անցուդարձի մասին առնչվող խոսակցություններից, լարված իրադրության ժամանակ չպետք է զանգահարել մտերիմներին ու պատմել ծավալվող իրադարձությունների մասին, չպետք է կատարել «վաղը մեզ մոտ տագնապ է լինելու» կամ նմանատիպ բովանդակությամբ այլ գրառումներ, չպետք է հրապարակել լուսանկարներ, որոնցում երևում են մարտական հենակետեր, դիրքեր, գաղտնի ապառազինություն կամ տեխնիկա, ավտոմեքենաների համարանիշեր և այլն: Ռազմական գործողությունների ժամանակ պետք է անջատել բջջային հեռախոսը, պետք է հիշել՝ հակառակորդը լսում է և կարող է հեռախոսի դիրքով ոչնչացնել ծառայողին ու նրա ստորաբաժանումը:

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08