Դիպուկահարների դպրոցի առաջին բանակումը

19.07.2021 14:54
6934

2021 թ․ հուլիսի 14-ին Սիսիանում տեղի ունեցավ դիպուկահարների դպրոցի առաջին երկօրյա բանակումը։

Բանակումի առաջին օրը սաները կատարեցին դիտարկում՝ արեւի, քամու, ծանոթացան տեղանքին, պատրաստեցին թաքստոցներ, ծանոթացան մարտական զենքին, ձեռնամարտի կանոններին։ Երկրորդ օրը նրանց միացան Գեղարդի հատուկ ջոկատայիններ պատրաստող դպրոցի հրամանատարի տեղակալը եւ բանակումների ղեկավարը, ովքեր 4-ժամյա պարապմունք անցկացրին, ապա կնքեցինք պայմանագիր, որի համաձայն դիպուկահարների դպրոցի  սաներին պարբերաբար ընդունելու են իրենց դպրոցում՝ առավել խորը մասնագիտական պարապմունքներ անցկացնելու նպատակով։

Դիպուկահարների դպրոցը բանակումի ընթացքում վերջին սերնդի մարտական զենք նվեր ստացավ։

Դիպուկահարներ պատրաստող դպրոց ունենալու գաղափարը ծագել է Արցախյան վերջին պատերազմից հետո։ Դպրոցի հիմնադիր Վասիլ Ավետիսյանը մեծ ոգեվորությամբ է պատմում 2021 թ․ փետրվարին հիմնադրված դպրոցի կարճատեւ գոյության ընթացքում արձանագրած հաջողությունների մասին․

- Այս պահին ունենք 517 դիմորդ։ Նրանք անցնում են խիստ բժշկական զննություն, պատկերացրեք՝ նրանցից յուրաքանչյուրի բժշկական զննությանը ներկա եմ գտնվել, յուրաքանչյուրի առողջական վիճակը քննարկել եմ ստուգող բժիշկների հետ։ Ինչպես անունն է հուշում, մեր դպրոցում պատրաստելու ենք դիպուկահարներ, բայց վարժ ու անսխալ կրակել սովորելուց առաջ դիմորդներն անցնում են ռազմական հոգեբանության մի քանի ամիս տեւող դասընթաց, կրակային պարապմունքներում ընդգրկվելու են միայն այն դիմորդները, ովքեր ութ հոգեբանական թեստ մաքուր կհանձնեն։ Մենք պատրաստելու ենք պրոֆեսիոնալ դիպուկահարներ, ովքեր պիտի գիտակցեն, որ իրենց կարողությունները կարելի է օգտագործել բացառապես թշնամու դեմ։

Դպրոցը գործում է բարեգործների տրամադրած ֆինանսական միջոցներով, ունենք հրաշալի մանկավարժադասախոսական կազմ, արդեն գործում է Սիսիանի մասնաճյուղը, շուտով, որոշ կազմակերպչական հարցեր լուծելուց հետո, գործելու են նաեւ Գորիսի, Կապանի, Քաջարանի ու Մեղրիի մասնաճյուղերը։ Հայտ է ներկայացրել նաեւ Ջերմուկը։

Ընդունում ենք 13-17 տարեկան աղջիկների ու պատանիների, կախված տարիքից՝ տրամադրելու ենք վկայականներ ու դիպլոմներ, դիպլոմ ստանալու են միայն 13 տարեկանները, քանի որ միայն նրանք են անցնելու ամբողջական դասընթացը։

Մենք մեծ պոտենցիալ ունենք եւ շատ թշնամիներ. համոզված եմ, որ այս դպրոցի սաները դառնալու են թշնամու ահն ու սարսափը, համոզված եմ, որ նրանք դառնալու են ապագա հաղթանակների կերտողները։

Տիգրանուհի Բադալյան

 

Գևորգ Փարսյանի նախաձեռնությամբ Կապան համայնքում քաղաքաշինության բնագավառում իրականացվել են լայնածավալ աշխատանքներ

28.10.2026 23:10

Զեղծшրարները կեղծ փաստաթղթերով փորձում են վարկեր ստանալ քաղաքացիների անունից․ ԿԲ

28.10.2026 22:57

Ընկավ Արցախի սահմանին

28.10.2026 15:54

Ծավ բնակավայրի ջուրը, ըստ սնդիկի պարունակության ցուցանիշի, համարվում է անվտանգ. ԱՆ

28.10.2026 15:44

Ադրբեջանն ինչ ուզել է հայկական կողմից, ստացել է՝ Արցախից մինչև Գորիս-Կապան ճանապարհ. միակողմանի զիջումները պետք է դադարեցնել. Տիգրան Աբրահամյան (Տեսանյութ)

28.10.2026 15:13

Քոլեջում խստացված ռեժիմ է

28.10.2026 15:10

Ընտանեկան բռնnւթյան դեմ Աննա Հակոբյանի նախագիծը ԱԺ-ն ընդունել է 1-ին ընթերցմամբ

28.10.2026 14:56

1000 խոշոր հարկատուների ցանկում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին 517-ն է

28.10.2026 14:39

Թույլ չենք տալու, որ մեր ընտանեկան մոդելը ներկայացվի որպես բռնության մոդել. Աննա Գրիգորյան

28.10.2026 14:33

ԱԺ-ն քննարկում է «Խաղաղության խորհրդի կանոնադրությունը վավերացնելու մասին» օրինագիծը

28.10.2026 12:39

Փաշինյանի որոշմամբ՝ Իրանի հետ սահմանանշանների չափագրման համար աշխատանքային խումբ է ստեղծվել

28.10.2026 12:31

Նախնական արդյունքներով՝ Նեթանյահուի դաշինքը բավարար մանդատներ չի ստացել կառավարություն ձևավորելու համար

28.10.2026 12:11