Դմիտրի Մեդվեդևը Երևան է այցելում հագեցած օրակարգով

26.04.2019 16:15
1191

 ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով ապրիլի 29-ին ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Երևան կայցելի հագեցած օրակարգով: Մոսկվա-Երևան տեսակամուրջի ժամանակ այս մասին նշեց ՌԴ տնտեսական զարգացման փոխնախարար Տիմուր Մաքսիմովը, ով պատվիրակության կազմում է լինելու:

«Ապրիլի 29-ին և 30-ին կանցկացվի երկու միջոցառում: Առաջին օրը նախատեսված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստն փոխվարչապետերի մասնակցությամբ, իսկ ահա երկրորդ օրը կկայանա ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը: Երկու միջոցառումները հաջորդում են միմյանց, ինչը հնարավորություն կտա արագ արձագանքել հարցերին: Օրակարգը հագեցած է, հարցերը բավական շատ են»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Տիմուր Մաքսիմովը: Նախատեսված միջոցառումներին քննարկման օրակարգում տասնյակից ավելի հարցեր են, որոնցից փոխնախարարն առանձնացրեց մի քանիսը: Նա տեղեկացրեց, որ քննարկումների բավական մեծ հատված նվիրված է միության միջազգային ակտիվությանը:

«Ինչպես գիտեք, ԵԱՏՄ-ն մի քանի ուղղություններով բանակցություններ է անցկացնում՝ կապված ազատ տնտեսական գոտու հարցերի հետ: Մասնավորապես, սպասվող միջոցառումներին կլսենք Սինգապուրի և Սերբիայի հետ տարված բանակցությունների առաջընթացի վերաբերյալ զեկույցը»,-ասաց փոխնախարարը:

Նախատեսված են քննարկումներ՝ նվիրված տնտեսության մի քանի ճյուղերին, մասնավորապես, գյուղատնտեսությանը: Ինչպես նաև անդրադարձ կկատարվի ներքին շուկայում չհասկացված հարցերին ու առկա խնդիրներին: Դրանից բացի, քննարկվելու է ապրանքների շրջանառության հսկողության նպատակով հետագծելիության հարցը:

«Ես ուզում եմ ընդգծել, որ այս միջոցառումներն իրականացվում են երկրների ղեկավարների մասնակցությամբ մայիսին կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի նախօրեին: Խորհրդանշական է, որ այս տարի լրանում է միության ստեղծման հինգ տարին և, հենց այս տարի այն նախագահում է Հայաստանը»,-ասաց Տիմուր Մաքսիմովը:

armenpress.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40