Դպրոցներում դասամիջոցները պետք է տեւեն 10 րոպե, մեծ դասամիջոցը՝ 20-30 րոպե

04.09.2018 21:29
2023

Հայաստանյան դպրոցներում դասամիջոցների տեւողությունը չի համապատասխանում առողջապահության նախարարի համապատասխան հրամանով սահմանված պահանջներին: Առողջապահական գերատեսչությունը, արձագանքելով դասամիջոցների տեւողության առնչությամբ դպրոցականների ծնողների որոշ մտահոգություններին, այսօր պարզաբանել է՝ դասամիջոցների տեւողությունը կազմում է 10-ական րոպե, մեծ դասամիջոցի տեւողությունը՝ 20-30 րոպե, հնարավոր է կազմակերպել 2 դասամիջոց` 20-ական րոպեով: Մեծ դասամիջոցը կազմակերպվում է 2-րդ եւ/կամ 3-րդ դասաժամերից հետո:

«Դասամիջոցների տեւողությունը սահմանված է ՀՀ առողջապահության նախարարի 2017թ. համապատասխան հրամանով, որում հստակ սահմանված են կրթական գործընթացին ներկայացվող պահանջները: Վերջիններս վերաբերում են հանրակրթական ծրագրեր իրականացնող բոլոր ուսումնական հաստատություններին` անկախ դրանց սեփականության եւ կազմակերպական-իրավական ձեւից, գերատեսչական պատկանելությունից: Դասամիջոցների տեւողությունը սահմանվել է` հաշվի առնելով դասերի արանքում երեխաների դադար առնելու, դասապրոցեսից հետո լիցքաթափվելու, անհրաժեշտության դեպքում դասարանից դասարան տեղափոխվելու, սնվելու եւ այլ կարիքները»,- մանրամասնում է առողջապահության նախարարությունը:

Մեր հարցումները, սակայն, ցույց տվեցին, որ թե’ տարրական, թե’ հիմնական եւ թե’ ավագ դպրոցներում դասամիջոցը տեւում է 5 րոպե: Երկար դասամիջոցները 10 կամ 15 րոպե են: Միեւնույն ժամանակ տեղեկություններ կան, որ օրինակ մարզային որոշ դպրոցներում դասամիջոցների մի մասը փոքր-ինչ երկարաձգվել է, իհարկե, դարձյալ ամբողջությամբ չհամապատասխանեցվելով առողջապահության նախարարի հրամանով հաստատված պահանջներին: 

armtimes.com

 

 

 

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12