Դժվար է Արցախից հեռու ապրելը. միջանցքի փակ լինելու պատճառով Գորիսում հանգրվանած արցախցի երեխաները անհամբեր սպասում են տունդարձին

15.12.2022 14:13
979

 Արցախցի մի խումբ երեխաներ, որոնք Երևանում ներկա էին գտնվել «Մանկական Եվրատեսիլ-2022» մրցույթին, չեն կարողանում վերադառնալ իրենց հայրենիք, քանի որ Ադրբեջանը փակել է Լաչինի միջանցքը, որն Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհն է:

Նրանք հանգրվանել են Գորիսում, անհամբեր սպասում են, թե երբ են հնարավորություն ունենալու վերադառնալ Արցախ: Երեխաները նշում են, որ կարոտել են իրենց տունն ու ծնողներին, թեև ամենօրյա կապի մեջ են նրանց հետ:

«Արմենպրես»-ը կապ է հաստատել երեխաների և նրանց խմբի ղեկավար, Արցախի ԿԳՄՍ նախարարի խորհրդական Աիդա Գյանջումյանի հետ, զրուցել է նրանց հետ ու լսել նրանց մտահոգությունները:

«Սա սադրանք է, Ադրբեջանի ձեռագիրը չի փոխվում և նրանց նպատակը Արցախը հայաթափելն է, Արցախի մանուկին ապրելու, ազատ տեղաշարժվելու, կրթություն ստանալու իրավունքից զրկելն է, քանի որ այս երեխաները պետք է գնային և իրենց դասընկերների հետ մասնակցեին  կիսամյակային  գրավորներին, քանի որ առաջին կիսամյակի ավարտն է, բայց  այս ամենը խաթարվել է»,- նշեց խմբի ղեկավար՝ հավելելով, որ իրենց միակ ցանկությունն է ապրել Արցախում և շենացնել իրենց պապերի հողը:

Նա պատմեց, որ դեկտեմբերի 12-ին առավոտյան ժամը 10:00-ին դուրս են եկել Երևանից և ճանապարհին իմացել են, որ այն  փակ է: « Մոտ հինգ ժամ  սպասելուց հետո, երբ տեսանք, որ դեռ նորություն չկա ու արդեն երեկո է, մտածեցինք հյուրանոցում տեղավորվելու մասին: Երեխաներից մեկի ծնողը, ով Գորիսում ընկերներ ուներ, կազմակերպեց, և մենք տեղավորվեցինք Գորիսի «Միրհավ» հյուրանոցում»,- ասաց Աիդա Գյանջումյանը՝ հայտնելով, որ իր խմբում 16 երեխա կա: 

Խմբի ղեկավարը կոչ արեց բոլոր հայերին՝ Արցախում, Հայաստանում և ամբողջ աշխարհում  համախմբվել և կանգնել Արցախի ժողովրդի կողքին:

Մեզ հետ զրույցում ծանրամարտի չեմպիոն 11 ամյա Յուլյա Շիրինյանը պատմեց, որ դժվար է Արցախից հեռու ապրելը. «Արդեն երկու օր է՝ հեռու եմ իմ տանից ու ծնողներից, ճիշտ է անընդհատ խոսում ենք, բայց արդեն կարոտել եմ»:

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34