ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկայի ձևավորման համար չի հաջողվում համաձայնություն ձեռք բերել գնի շուրջ. ՏԿԵ նախարարի տեղակալ

11.03.2024 14:13
726

ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկայի ձևավորման մասով անդամ երկրների միջև կան մի շարք հարցեր, որոնց շուրջ կոնսենսուս ձեռք բերված չէ։  «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ազգային ժողովի Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այս մասին ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը՝ հավելելով, որ դրանք 5-ից 7 հարցերի խմբեր են:

Նախարարի տեղակալի խոսքով՝ ԵԱՏՄ անդամ երկրների միջև կոնսենսուս չլինելու պատճառով նախնական քննարկումներում որոշում է կայացվել հետաձգել գազի ընդհանուր շուկայի գործարկումը՝ մինչև հնարավոր կլինի կոնսենսուսի գալ։

«Առաջին առանցքային հարցն այն է, որ գազի գնի ձևավորման սկզբունքների շուրջ ԵԱՏՄ անդամ երկրները համաձայնության չեն գալիս, որ պետք է լինի բոլորի համար նույնը։ Այստեղ Ռուսաստանը և Ղազախստանը դեմ են այդ մոտեցմանն ու կարծում են, որ իրենց ներքին սպառողների համար սկզբունքները պետք է այլ լինեն։

Երկրորդ ամենակարևոր հարցն այն է, որ պետք է գազի ընդհանուր շուկայի գործարկումից հետո բոլոր երկկողմ պայմանագրերը մոտարկվեն կամ համաձայնեցվեն կամ դադարեն գործել։ Եվ այս դեպքում ևս Ռուսաստանը և Ղազախստանը համաձայն չեն դրան և կարծում են, որ պետք է երկկողմ պայմանագրերը շարունակեն գործել մինչև իրենց ավարտը։ Մեր դեպքում պայմանագիրը գործում է մինչև 2043 թվականը և դրան զուգահեռ պետք է գործի ընդհանուր շուկան։ Մենք կարծում ենք, որ դրան զուգահեռ հնարավոր չէ, որ գործի ընդհանուր շուկան, որովհետև գազի ամբողջ ծավալի մատակարարումն ապահովվում է հայ-ռուսական երկկողմ պայմանագրի շրջանակներում։ Սրանք են առանցքային հարցերը, որոնց շուրջ անդամ երկրները չեն եկել համաձայնության»,-եզրափակեց Վարդանյանը։

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40