ԵԱՏՄ-ում Հայաստանի ու Իրանի գործակցությունը նոր որակ կստանա Թե տնտեսական եւ թե քաղաքական հարթակում

03.12.2022 10:57
1039

Իրանը մեկ ամսվա ընթացքում կմիանա ԵԱՏՄ-ի հետ ազատ առեւտրին։ ԵԱՏՄ-ի հետ ազատ առեւտրի գոտու կազմակերպման իրավական թղթաբանությունը նախատեսվում է կարգավորել հենց այս ընթացքում։ Իրանի արդյունաբերության, հանքերի եւ առեւտրի փոխնախարար, Իրանի առեւտրի զարգացման կազմակերպության ղեկավար Ալիռեզա Փեյմանփաքն է այս մասին հայտարարել («parstoday»)։ Փեյմանփաքը եւ Ռուսաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության ղեկավար Ալեքսանդր Շոխինը նոյեմբերի 30-ին Սանկտ Պետերբուրգում «Ռուսական արդյունաբերող» համաժողովի շրջանակներում հուշագիր են ստորագրել Ռուսաստան-Իրան գործարար համագործակցության խորհուրդ ստեղծելու մասին: «Հաշվի առնելով, որ մեկ ամսվա ընթացքում կավարտվեն ԵԱՏՄ-ում Իրանի ներկայության վերաբերյալ վերջնական պայմանավորվածություններն ու թղթաբանությունները, դա կարող է դրական գործոն լինել, որը կազդի համատեղ համագործակցության վրա»,- նշել է Փեյմանփաքը:

Նա հավելել է, որ իրանական կողմը շահագրգռված է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ազատ տնտեսական գոտու ստեղծման հարցում, ինչպես նաեւ պատրաստ է իր հարավային նավահանգիստները տրամադրել այդ ազատ գոտու համար բոլոր արտոնություններով: Ավելի վաղ ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը հայտնել էր, որ Ռուսաստանն ու Իրանը պայմանավորվել են առաջիկայում ԵԱՏՄ-ի հետ ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագիր ստորագրել: Դեռ նախորդ տարեսկզբին Իրանի խորհրդարանի նախագահը հայտարարել էր, որ ԵԱՏՄ-ին Իրանի անդամակցության շուրջ բանակցությունները սկսվել են, եւ մշտական անդամակցության նախապատրաստական աշխատանքները կմեկնարկեն առաջիկա երկու շաբաթվա ընթացքում։ Հիմա գործընթացը կարծես վերջնակետին է մոտենում։ Հիշեցնենք՝ ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության տարում, ստորագրվել են երկու խոշոր՝ ԵԱՏՄ-Սինգապուր ազատ առեւտրի եւ ԵԱՏՄ-Սերբիա ազատ առեւտրի համաձայնագրերը: 2019 թ. ուժի մեջ մտան նաեւ երկու նոր՝ Իրանի հետ ազատ առեւտրի եւ Չինաստանի հետ տնտեսական համագործակցության մասին համաձայնագրերը։

Եթե հակիրճ խոսենք ԵԱՏՄ-ում ԻԻՀ-ի ներկայության պարագայում Հայաստան-Իրան փոխգործակցությունից, ապա միասնական սահման կլինի ԵԱՏՄ երկրի հետ, իսկ այդպիսի սահման այս պահին չունենք։ Ուշադրություն հրավիրենք նաեւ մեկ այլ փաստի. ԵԱՏՄ շրջանակներում, գազի միասնական գնագոյացման դեպքում, մեզ համար տրանզիտի գին է ավելանում Վրաստանի հաշվին։ Իսկ այս՝ Իրանի ներկայության պարագայում այլեւս տրանզիտի խնդիր չի լինի (նույնը՝ բենզինի, դիզվառելիքի մասով)։ Այսինքն՝ Հայաստանն Իրանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցության պարագայում արդեն միասնական սահման կունենա ԵԱՏՄ երկրներից մեկի հետ, ընդ որում այնպիսի երկրի, որն ունի էներգակիրներ, եւ դրանց ներմուծումը կլինի ավելի էժան, տրանզիտային երկրի բացակայության շնորհիվ։ Ընդհանրապես` Հայաստանին ավելի ձեռնտու է ԵԱՏՄ շրջանակներում համագործակցությունը, քանի որ կբացառվի առեւտրի հետագա ռեժիմների անբարենպաստ փոփոխությունը երկու երկրների համար։ Իսկ այդպիսի փոփոխությունները երբեք բացառված չեն։ Ազատ առեւտրի ներկայիս գործող համաձայնագրի պայմաններում միայն մի շարք ապրանքատեսակների մաքսատուրքեր են նվազեցվել, սակայն ԻԻՀ-ի` ԵԱՏՄ-ին անդամակցության պարագայում ընդհանուր շուկայի պայմաններում արդեն ընդհանրապես բոլոր ապրանքատեսակների մաքսատուրքերը կարող են զրոյացվել։ Սա միանշանակ փոխշահավետ կլինի թե՛ Հայաստանի եւ թե՛ Իրանի համար։ Իրանական կողմի փորձագետները Իրանի՝ ԵԱՏՄ ընտանիքի անդամ դառնալը համարում են «մեծ քաղաքական եւ տնտեսական իրադարձություն» ոչ միայն տարածաշրջանային մակարդակում։ ԵԱՏՄ-ին անդամակցությամբ Իրանն ակամա ապաշրջափակվում է՝ նոր գործընկերային փոխհարաբերությունների համատեքստում։ Արդեն բոլորովին այլ «ձեւաչափով» կկապվի Հայաստանի հետ, որն արդեն իսկ ԵԱՏՄ անդամ է։ Իրանի ներկայությունը ԵԱՏՄ-ի համար էլ է ձեռնտու. ի վերջո, ինչպես ԵԱՏՄ, այնպես էլ իրանական շուկան մեծածավալ է։ Բացի դա, ԵԱՏՄ-ի շրջանակն էլ է ընդլայնվում՝ հետխորհրդային տարածքից այլ տարածաշրջան դուրս գալով։ Այս հարթակում Հայաստանի հետ Իրանի փոխգործակցությունը նոր որակ ու խորություն կստանա։ Որովհետեւ հայ-իրանական սահմանն այլեւս կդառնա նաեւ սահման ԵԱՏՄ-ական երկու պետությունների միջեւ։ Սա տնտեսական շահույթից զատ ենթադրում է մեր երկրի քաղաքական դիրքի փոփոխություն՝ հօգուտ ամրապնդման։ Այստեղ, սակայն, կա մի հարց, որի պատասխանը դեռ տրված չէ. իրանական կողմից մեր ճանապարհը Սյունիքով է անցնում։ Իսկ այստեղ հայտնի է` որոշ հատվածներում ադրբեջանական մաքսակետեր են։ ԵԱՏՄ շրջանակներում ինչպես կկարգավորվեն այս հարցերը, ընթացքը ցույց կտա։ ԵԱՏՄ կողմից օրենսդրական պաշտպանվածություն կլինի, թե ոչ, դա էլ առայժմ պարզ չէ։ Բայց որ Իրանի ներկայությունը ԵԱՏՄ-ում մեզ համար հնարավորություն է ու պետք է օգտվել դրանից, փաստ է։

https://hhpress.am/

Գանձասարի շուրջ վերջին զարգացումները խորացնում են անվստահությունը․ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայաստանյան անդամների հայտարարությունը

14.09.2026 15:25

Մեր ձեռագրերում ազատ էջեր չկան. Մատենադարանի տնօրենը՝ Հիքմեթ Հաջիևին

14.09.2026 15:19

Հայաստան-Իրան սահմանին մաքսային ընթացակարգերը կպարզեցվեն․ ստորագրվել է նոր արձանագրություն

14.09.2026 14:18

Ավարտվեց ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

14.09.2026 12:16

Ծավ բնակավայրի ջրի նմուշներում սնդիկի պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը

14.09.2026 11:56

Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. Սուրեն Սուրենյանց

14.09.2026 11:17

Հնագետ Համլետ Պետրոսյանը Հաջիևին մեղադրել է Գանձասարի պատմությունն աղավաղելու մեջ

14.09.2026 10:55

Արցախ Միությունը դատապարտում է Ադրբեջանի կողմից կազմակերպված դիվանագիտական շոու-այցը՝ որպես Արցախի հայկական ինքնության հերքման քարոզչական գործիք

14.09.2026 10:44

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06

Կապանում իշխանության վիճակը լավ չի

12.09.2026 21:11

Անկախության 35-ամյակի առթիվ Հայաստանի չորս մարզերում և Երևանում կանցկացվեն խոշոր համերգներ

12.09.2026 17:26