ԵՊՀ մի խումբ ուսանողներ հյուրընկալվել են Հանրապետության նախագահի նստավայրում

18.09.2018 16:38
1290

Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում սեպտեմբերի 18-ին հյուրընկալվել են Երեւանի պետական համալսարանի տարբեր ֆակուլտետների մի խումբ ուսանողներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեռ մինչեւ Հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնելը ԵՊՀ-ում ունեցած հանդիպման ժամանակ Արմեն Սարգսյանը խոստացել էր նախագահ ընտրվելու դեպքում հանդիպել նրանց հետ:

 Այսօրվա հանդիպմանն ուսանողները հնարավորություն են ունեցել հարցեր ուղղել նախագահին, ներկայացնել իրենց առաջարկությունները եւ մտահոգությունները: Նրանց մասնավորապես հետաքրքրել են շնորհալի երիտասարդներին կրթաթոշակների տրամադրման մեխանիզմներին, կրթություն ստանալուց հետո մարզերից եկած երիտասարդների համար իրենց բնակավայրերում աշխատելու հնարավորությունների ստեղծմանը, ինչպես նաեւ գիտական հարթակների ձեւավորմանը, կրթական համակարգին եւ գիտության զարգացմանը վերաբերող հարցեր:

 Նախագահ Սարգսյանը շատ էական է համարել, որպեսզի ուսանողները կարողանան գտնել այն մասնագիտությունը, այն ուղղությունը, որտեղ իրենք կարող են լինել լավագույնը: Խոսելով կրթական համակարգի դերի մասին՝ նա մասնավորապես նշել է, որ համակարգն առաջին հերթին պետք է ծառայի երիտասարդների կարողությունների բացահայտմանը եւ օգնի նրանց ճիշտ ճանապարհ ընտրել:

 Նախագահը խոսել է նաեւ մշակութային ժառանգության, ազգային արժեքների պահպանության ու ազգային ինքնությանը վերաբերող հարցերի մասին, դրանց վերաբերյալ լսել երիտասարդների մոտեցումները: 

armenpress.am

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22