Էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում. Նոր մանրամասներ ՊՆ ուրալի վթարից

19.04.2024 16:31
853

Իննա Սարգսյանը «Ուրալ»-ի վարորդի կողքին նստած էր, երբ մեքենան Նռնաձորի ճանապարհին ձորն ընկավ։ 37 -ամյա կինը վաշտի ավագն է՝ հերթապահությունից վերադառնում էին զորամաս, հիշում է՝ ուրախ էին, որ այս մի հերթապահությունը երկու շաբաթ էր տևել: Մի քանի մետր էլ չէին անցել, երբ հայտնվեցին ձորում, որ Մեղրիում «Եկեղեցու ձոր» են ասում: Գրում է «Ազատություն»-ը:

«Ասացի, արագ ա, ասաց՝ Իննա քույրիկ, չի ենթարկվում, զգացի, որ էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում, ու մեկ էլ արդեն զգացի ձորերում ենք», - պատմեց նա:

Հիշում է, որ իրեն մի զինվորի հետ տեղավորել են «Կամազ»-ում, հասցրել Մեղրիի հիվանդանոց, այնտեղից ուղղաթիռով Երևանի զինվորական հոսպիտալ: Ողնաշարի, գլխի, աչքի լուրջ վնասվածքներով է Իննան։ Ողբերգական այդ վթարի հետևանքով 4 զինծառայող մահացավ, 20-ը տարբեր վնասվածքներ ունեն։

«Մարտունեցի Արեգը, սևանցի Դավոն անընդհատ մտքումս են»,- Իննան իր վաշտի զոհված տղաներին է հիշում:

«Մի տան պես ապրել ենք, տղաները՝ անփորձանք ծառայել մարտական հերթապահության օրերին, վերջում՝ այդ մեքենան», - դառնանում է զինծառայող կինը:

«Ուրալ»-ի վարորդ ժամկետային զինծառայող Հովսեփ Համբարձումյանի հարազատները պնդում էին՝ այդ մեքենան Հովսեփը 8 ամսվա ծառայության ընթացքում չի վարել, որովհետև այն միշտ անսարք է եղել. այդ օրը մեքենան, ըստ հարազատների, նաև գերբեռնված է եղել։ Իննան ասում է՝ այդ «Ուրալ»-ն առաջին անգամ էր նստել:

«Էդ «Ուրալ»-ը, ես չգիտեմ, ասում էին՝ չէր աշխատում, սարքել էին տվել էդ վարորդին, եկել էր մեզ սմենափոխ», - պատմել է Իննան:

Երեխաներին պաշտպանած կնոջ կյանքի համար պայքարը շարունակվում է. նոր մանրամասներ

05.10.2026 12:12

Սյունիքում անվտանգային և պետական կառավարման նոր համակարգերի ներդրումը վաղուց հասունացած հարց է

05.10.2026 11:51

Օդի ջերմաստիճանը 2-4 աստիճանով կբարձրանա

05.10.2026 11:44

Ծավի խմելու ջրավազանի մոտ ապօրինի հանքարդյունահանում է իրականացվել․ ՔԿ

05.10.2026 11:19

Սիսիան համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 11:14

Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի շնորհավորական ուղերձը՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 10:32

Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի ուղերձը՝ Ուսուցչի տոնի առթիվ

05.10.2026 10:27

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 10:22

Ալիևը «Ենի Ազերբայջան»-ի 8-րդ համագումարում շեշտեց ուժային ճնշման շարունակությունն ու արտաքին վտանգները

05.10.2026 10:19

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին

05.10.2026 10:11

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05