Էդիկ Բարսեղյանն այցելել է «Սյունյաց երկրի» խմբագրատուն՝ լրագրի հիմնադրման 20-ամյակի կապակցությամբ

26.05.2023 10:48
1732

Սյունյաց աշխարհի նշանավոր զավակ, Կապանի պատվավոր քաղաքացի, գեներալ-լեյտենանտ Էդիկ Բարսեղյանը, ով Սյունիքի մարզպետի պաշտոնը վարում էր 2000-2004 թթ., ջատագովն է եղել Սյունիքում ազատ խոսքի, բազմակարծության ամրապնդման և մարզային լրատվամիջոցների անկաշկանդ գործունեության:

Սյունիքի մարզային առաջին պարբերականը՝ «Սյունիք» թերթը, 1998 թ. դադարեցրել էր գործունեությունը (առաջին համարը լույս էր տեսել 1996-ի մայիսին): 2000 թվականին Սյունիքի մարզպետ նշանակված Էդիկ Բարսեղյանը խնդիր դրեց դրա փոխարեն հիմնադրել նոր պարբերական, որն էլ եղավ «Սյունյաց աշխարհ» թերթը (առաջին համարը լույս տեսավ 2000 թ. սեպտեմբերին):

2003-ին՝ թերթի կարգավիճակին առնչվող հարցերի պատճառով, գործունեությունը դադարեցրեց նաև «Սյունյաց աշխարհ»-ը (վերջին համարը՝ 2003-ի սեպտեմբերին):

Այդ ժամանակ էր, որ Սյունիքի մարզպետ Էդիկ Բարսեղյանի աջակցությամբ հիմնադրվեց «Սյունյաց երկիր» թերթը, որը, ահա 20 տարի է, ամենայն պատասխանատվությամբ իրականացնում է մեր երկրամասի գլխավոր տարեգրի չափազանց կարևոր առաքելությունը:

Մայիսի 25-ին «Սյունյաց երկրի» խմբագրատուն այցելեց Էդիկ Բարսեղյանը: Խմբագրակազմի հետ հանդիպման ժամանակ անդրադարձ կատարվեց թերթի 20-ամյա պատմությանը:

Նա շնորհավորեց պարբերականի կոլեկտիվին՝ հոբելյանի կապակցությամբ, և մաղթեց ստեղծագործական նորանոր հաջողություններ:

Էդիկ Բարսեղյանը բարձր գնահատեց «Սյունյաց երկրի» 20-ամյա գործունեությունը և մասնավորապես նշեց՝ «Ուրախ եմ, որ կանգնած եմ եղել «Սյունյաց երկիր» թերթի հիմնադրման ակունքում: Տարիների հեռվից հետադարձ հայացք ձգելով՝ ավելի եմ համոզվում, որ ժամանակին ճիշտ և անհրաժեշտ քայլ եմ կատարել Սյունիքի և սյունեցու համար՝ ազատ ու անկախ լրատվամիջոց հիմնադրելուն նպաստելով: Ավելի եմ համոզվում, որ «Սյունյաց երկիրը» արդարացրել և շարունակում է արդարացնել սյունեցիների մեծագույն մասի և Սյունիքի հիմնախնդիրներով մտահոգ հայորդիների սպասելիքները»:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40