Եղվարդ եւ Ագարակ գյուղերը շուրջօրյա ջրամատակարարում կունենան

18.10.2021 22:00
5117

Սահմանամերձ Ագարակ և Եղվարդ գյուղական բնակավայրերում 24-ժամյա ջրամատակարարումն այլևս իրականություն է։ Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը հոկտեմբերի 17–ին աշխատանքային այցով եղել է Ագարակ և Եղվարդ գյուղերում, մասնակցել գյուղերի խմելու ջրի ներքին ցանցի շահագործման հանդիսավոր արարողությանը:

Ծրագրի իրականացման արդյունքում լուծվել է տասնամյակների պատմություն ունեցող խմելու ջրի խնդիրը, բարելավվել է Ագարակ բնակավայրի թվով 160 և Եղվարդ բնակավայրի թվով 300 բնակիչների տարրական կենցաղային պայմանները: Այսուհետ բնակիչներին ջուր մատակարարվելու է ոչ թե շաբաթը մեկ անգամ, այլ ամեն օր։

Գյուղերի ջրամատակարարման համակարգի բարելավման աշխատանքներն իրականացվել են 2020 թվականի սուբվենցիոն ծրագրի՝ պետություն–համայնք համագործակցության արդյունքում։

✅Կապան համայնքի Եղվարդ գյուղի խմելու ջրագծի կառուցում

????Շինարարական աշխատանքների պայմանագրային արժեքը՝ 111 385 978 ՀՀ դրամ

????Կապան համայնքի ներդրումը՝ 30% կամ 33 415 793 ՀՀ դրամ

????ՀՀ Կառավարության ներդրումը՝ 70% կամ 77 970 184 ՀՀ դրամ

????Շինարարական կազմակերպությունը՝ «ՇԻՆ ԱՇԽԱՐՀ» ՍՊԸ

✅Կապան համայնքի Ագարակ գյուղի խմելու ջրագծի վերանորոգում և ՕԿՋ-ի կառուցում

????Շինարարական աշխատանքների պայմանագրային արժեքը՝ 115 793 146 ՀՀ դրամ

????Կապան համայնքի ներդրումը՝ 45,2% կամ 52 338 502 ՀՀ դրամ

????ՀՀ Կառավարության ներդրումը՝ 54,8% կամ 63 454 644 ՀՀ դրամ

????Շինարարական կազմակերպությունը՝ «ՇԻՆ ԱՇԽԱՐՀ» ՍՊԸ

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40