ԵՄ-ն աջակցում է ՀՀ ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և ժողովրդավարական բարեփոխումներին

14.07.2025 18:47
492

Այսօր Բրյուսելում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ եռակողմ հանդիպման ժամանակ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ողջունել են Հայաստանի հավակնոտ բարեփոխումների օրակարգը և իրենց աջակցությունն են հայտնել Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և ժողովրդավարական բարեփոխումներին, ասված է հանդիպման արդյունքներով ընդունվել է մամուլի համատեղ հաղորդագրությունում:

Եվրամիությունը վերահաստատել է իր ամուր հանձնառությունը՝ աջակցելու Հայաստանի դիմադրողականությանը և երկարաժամկետ զարգացմանը՝ զգալի ֆինանսական և տեխնիկական օգնության միջոցով, նշում է, որ Հայաստանում Եվրամիության ներդրումներն այժմ նախատեսվում է հասցնել 2.5 միլիարդ եվրոյի: Հայաստանի տեղեկատվական էկոհամակարգին աջակցելու համար Եվրամիությունը հայտարարել է անկախ լրատվամիջոցների ամրապնդման համար նախատեսված 1.5 միլիոն եվրոյի նոր փաթեթի մասին:

Եվրամիությունը վերահաստատել է նաև իր աջակցությունը Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը՝ տարածաշրջանային կապը և հաշտեցումը խթանելու համար։

Կոշտան և ֆոն դեր Լայենը նաև գնահատել են Հայաստանի շարունակական ջանքերը Հարավային Կովկասում կայունությունը խթանելու համար, մասնավորապես՝ Ադրբեջանի հետ խաղաղության բանակցություններում շարունակական ներգրավվածության և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերի միջոցով, նաև ասված է հաղորդագրությունում, որի տեքստը պաշտոնապես հրապարակել են կողմերը:

Եվրամիությունը բարձր է գնահատում Հարավային Կովկասում կայունության ապահովմանն ուղղված Հայաստանի ջանքերը, մասնավորապես՝ Ադրբեջանի հետ խաղաղության բանակցություններում շարունակական ներգրավվածությունը և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերը, իր հերթին, հանդիպումից հետո հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան։

Եվրամիության ղեկավար պաշտոնյան Х-ում նաև գրել է՝ Եվրոպական դաշինքը վճռականորեն աջակցում է Հայաստանի «հավակնոտ բարեփոխումների» օրակարգին։

Հայաստանի վարչապետն, իր հերթին, Ֆեյսբուքում գրել է. - «Արդյունավետ և ընդլայնված խոսակցություն ունեցանք Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ»:

 

Կուրկուտի փառատոն․7 տարի ավանդույթի համով

15.11.2026 10:48

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21