ԵՄ-ն մտադիր է շարունակել օգնել պաղեստինցիներին. Բորել

11.10.2023 15:21
657

Ի պատասխան անցած շաբաթ օրը ՀԱՄԱՍ-ի հարձակման՝ Իսրայելը դադարեցրել է ջրի, գազի և սննդի մատակարարումը Գազայի հատված: ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ շրջափակումը չի համապատասխանում միջազգային իրավունքին: Նա այս հայտարարությունն արել է ԵՄ արտաքին գործերի նախարարների արտակարգ հանդիպման ժամանակ, որի ընթացքում քննարկվել է դաշինքի արձագանքը Մերձավոր Արևելքում իրավիճակի վատթարացմանը:

«Փաստն այն է, որ այս պահին Գազայում զոհերի թիվն ավելանում է, 150 հազար մարդ ներքին տեղահանված է։ Այնտեղ հումանիտար իրավիճակը չափազանց ծանր է, ուստի մենք ստիպված կլինենք ավելի մեծ աջակցություն ցուցաբերել։ Ոչ պակաս, այլ ավելի շատ»,- ասել է Բորելը։

Նախարարական հանդիպումն անցել է լարված մթնոլորտում այն բանից հետո, երբ երկուշաբթի ԵՄ հարևանության և ընդլայնման հարցերով հունգարացի եվրահանձնակատար Օլիվեր Վարհեին միակողմանի հայտարարել է, որ ԵՄ-ն անհապաղ դադարեցնում է գումարի տրամադրումը Պաղեստինի իշխանություններին զարգացման կարիքների համար: Նրա  հայտարարությունը դատապարտել են Իռլանդիան, Լյուքսեմբուրգը, Իսպանիան և Բելգիան, որոնք կարծում են, որ նա դրա իրավասությունը չունի:

ԵՄ-ի արտակարգ մարդասիրական օգնությունը պաղեստինցիներին չի դադարեցվել, սակայն ԵՄ-ն վերանայում է ֆինանսավորվող որոշ զարգացման ծրագրեր: Ժոզեպ Բորելն ասել է, որ անդամ երկրների ճնշող մեծամասնությունը պաշտպանում է պաղեստինցիներին հետագա օգնության տրամադրումը։

Հեղինակ`Մարիամ Մխիթարյան

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24