Էքրեմ Իմամօղլուն առաջադրվել է Թուրքիայի նախագահի թեկնածու

24.03.2025 12:14
692

Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ​​կուսակցությունը (CHP) կիրակի՝ մարտի 23-ին, նախագահի թեկնածու է առաջադրել Ստամբուլի ժամանակավոր պաշտոնանկ արված ու կալանավորված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին։ ԺՀԿ-ի-ի փրայմերիզին մասնակցել է Թուրքիայի 15 միլիոն քաղաքացի, ինչը կազմում է երկրում գրանցված ընտրողների գրեթե մեկ քառորդը։ Նրանցից 13,2 միլիոնը աջակցություն են հայտնել Իմամօղլուին։

ԺՀԿ նախագահ Օզգյուր Օզելը կոչ է արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին որոշում կայացնել երկրի ղեկավարի արտահերթ ընտրություն անցկացնելու մասին և պայքարել Էքրեմ Իմամօղլուի հետ:

Նույն օրը ընդդիմության տասնյակ հազարավոր կողմնակիցներ հավաքվել են Ստամբուլի քաղաքապետարանի մոտ՝ բողոքելու, ըստ նրանց, քաղաքական դրդապատճառներով Էրդողանի մրցակցի հետապնդման դեմ: «Իմամօղլուն մի կողմից բանտում է, մյուս կողմից՝ նախագահության ճանապարհին»,- AP գործակալությունը մեջբերում է Օզելի խոսքը, որը նա ասել է հանրահավաքի ժամանակ: Ցուցարարների առջև ելույթ է ունեցել նաև նախագահի թեկնածուի կինը՝ Դիլեքկայա Իմամօղլուն։

Ցուցարարները փորձել են բարիկադներ կառուցել և բախվել են ոստիկանության հետ, հաղորդում է Milliyet-ը: Արդյունքում, լրատվականի տվյալներով, բերման է ենթարկվել 66 ցուցարար, վիրավորվել է 5 ոստիկան։

Էքրեմ Իմամօղլուն կալանավորվել է մարտի 19-ին, նա մեղադրվում է հանցավոր կազմակերպություն ղեկավարելու, կոռուպցիայի, միաժամանակ նաև ահաբեկչության համար։ Թուրքական պետական ​​«Անադոլու» գործակալությունը հայտնել էր, որ քաղաքական գործիչը մեղադրվում է երկրում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցությանն (PKK) աջակցելու համար։ Իմամօղլուն հերքել է իրեն առաջադրված մեղադրանքները։

1lurer.am

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24