Եռակողմ հանդիպում՝ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության, Կապան համայնքի եւ Սենտ Էտիեն քաղաքի միջեւ

05.05.2023 20:59
1829

Այսօր՝ մայիսի 5-ին, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան միջնորդությամբ և դեսպանության մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական Գիյոմ Նարժոլեի մասնակցությամբ տեղի ունեցավ Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի և Ֆրանսիայի Սենտ–Էտիեն քաղաքի քաղաքապետ Գաել Պերդրիոյի եռակողմ հանդիպումը՝ տեսակապի ձևաչափով։

Հանդիպմանը կողմերը կարևորել են Կապան քաղաքի և Ֆրանսիայի Հանրապետության ՕՌԱ շրջանի Սենտ-Էտիեն քաղաքի հետ քույր քաղաքների համագործակցային կապերի ստեղծումը, ամրապնդումն ու հետագա զարգացումը։ Եվ այդ առումով, երկուստեք բարձր գնահատել հայ–ֆրանսիական դարավոր հարաբերությունները, որն էլ կարող է երկու քաղաքների «բարեկամության կամուրջ» դառնալ:

Կողմերը հանդես են եկել առաջարկներով, քննարկել և նախանշել են այն հիմնական ուղղությունները, որտեղ առկա են նախադրյալներ՝ փորձի փոխանակման և համատեղ նախագծերի իրականացման համար։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում ստեղծել աշխատանքային խումբ, որը, վերհանելով ոլորտները, կմշակի առաջարկություններ՝ երկու քաղաքների միջև համատեղ իրականացվող ծրագրերն առավել արդյունավետ և թիրախային դարձնելու համար։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40