Երեւանի ընդհանուր իրավասության դատարանն ուժից դուրս է հայտարարել Սահմանադրության 42-րդ հոդվածը՝ խոսքի ազատության մասին, եթե խոսքը վերաբերում է Քաջարանում գործող թիվ 1 ասպատակին

12.04.2021 16:57
9567

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը (հայցի ապահովման միջոց կիրառելու պատրվակով) ընդունել է որոշում, որով արգելել է «Սյունյաց երկիր» լրատվամիջոցին՝ որեւէ տեղեկություն տարածել 2014 թվականից Քաջարան ներխուժած թիվ 1 ասպատակի մասին՝ մինչեւ տվյալ քաղաքացիական գործով վերջնական դատական ակտի ուժի մեջ մտնելը:

Սա երկրորդ դեպքն է, երբ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը քաջարանյան ավազակախմբի անդամի վերաբերյալ որեւէ կարծիք հայտնելը, գնահատողական դատողություն անելն արգելանքի տակ է դնում:

Փաստորեն՝ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, առաջնորդվելով բացառապես Քաջարան ներխուժած ավազակախմբի ֆինանսական շահերով, չոքել նրանց առաջ եւ միացել Սյունիքում խոսքի ազատության դեմ հայտարարված պատերազմին...

Դե իսկ, անկեղծ լինենք, Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանից ուրիշ բան չէինք էլ սպասում...

Որքանով տեղյակ ենք՝ Կապանի երբեմնի ոչ բարեհամբավ դատախազ Արթուրն է (լուսանկարում) այնտեղ նախագահում, եւ դրանով ամեն ինչ ասված է…

Այդքանով հանդերձ՝ «Սյունյաց երկիրը» մտադիր չէ իր լսարանին անհաղորդ դարձնել այն ամենին, ինչ կատարում են հայտնի հանքատերերը՝ ընդդեմ Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի:

Ճիշտ է, հավատարիմ կմնանք դատարանի որոշմանը եւ մեր հրապարակումներում ժամանակավորապես չենք օգտագործի այդ ստահակի անուն-ազգանունը:

Նրա անվան փոխարեն կօգտագործենք այն պիտակը, որով նրան ավանդաբար կոչում են այս կողմերում՝ Փալասյան, իսկ ավելի ճիշտ՝ Քաջարանի թիվ 1 ասպատակ…

Ու թող որեւէ մեկը չկասկածի՝ Սյունիքի սրբազան հողն այսուհետ նույնպես վառվելու է այստեղ ներխուժած սելջուկների ոտքերի տակ: Եվ Երեւանի ծնկաչոք դատավորները չեն կարողանալու փրկել նրանց...

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40