Երեւանը հրաժարվեց «կարմիր գծերից». Մոսկվան նոր առաջարկներ է փոխանցել Բաքվին

18.01.2022 11:23
1530

Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը դեմ է քվեարկել «Հայաստան» խմբակցության նախաձեռնած «Սահմանազատման և սահմանագծման խնդիրների մասին» հայտարարության նախագիծը խորհրդարանի օրակարգ ընդգրկելուն։

«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն ասել է, որ այս հարցի շուրջ լսումները կարող են նպաստել Հայաստանի և Արցախի համար կարմիր գծերի սահմանմանը։ Օհանյանի խոսքով՝ հապճեպ քայլերը կվնասեն Հայաստանի տարածքային ամբողջականությանը և Արցախի ինքնիշխանությանը, ինչպես նաև նրա ապագային:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը նշել է, որ կառավարության սահմանազատման օրակարգը միտված է այս հարցը Ղարաբաղի խնդրից տարանջատելուն։ «Դելիմիտացիան վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի սահմաններին, Ղարաբաղի խնդիրը ոչ թե տարածքների, այլ ժողովուրդների ինքնորոշման խնդիր է։ Նախագծի հեղինակների՝ այս երկու խնդիրները կապելու փորձը չի բխում Հայաստանի Հանրապետության շահերից, ուստի անընդունելի է»,- ասել է նա։

Նիկոլ Փաշինյանն ասում է, որ սահմանազատումը կապված չէ Ղարաբաղի խնդրի հետ: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նույնպես ասել է, որ Մոսկվան կողմ է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս շուտ սահմանազատմանը։ «Սակայն դա չի վերաբերում Ղարաբաղի տարածաշրջանին, սա զուտ երկկողմանի խնդիր է, որի վրա մենք առաջարկում ենք սկսել աշխատել արդեն մոտ մեկ տարի՝ դրա համար սահմանազատման և սահմանագծման հանձնաժողով ստեղծելով։

Լավրովն ասել է. «Հենց երեկ ես կապ հաստատեցի հայ գործընկերոջ հետ, ով նոր առաջարկներ ունի։ Մենք դրանք կփոխանցենք Բաքվին։ Տարաձայնություններ կան, բայց մեր դիրքորոշումը հստակ է՝ մենք պետք է նստենք և հանձնաժողովի շրջանակներում լուծենք չլուծված հարցերը», ասել է Լավրովը։

Ահա թե ինչ նկատի ունի Լավրովը չլուծված հարցեր ասելով։ Ղարաբաղի խնդիրը Մոսկվան համարում է լուծված։ Այս ֆոնին, ի՞նչ առաջարկների մասին է խոսքը։

Հայաստանի «կարմիր գծերն» իսկապես հստակեցված չեն, և դա տեղ է թողնում նոր կորուստների համար։ Հայաստանի իշխանության պահվածքը, որը Մինսկի խմբի ձևաչափից դուրս որևէ բանակցություններից հրաժարվելու փոխարեն նոր առաջարկներ է առաջ քաշում, Մոսկվային և Բաքվին թույլ է տալիս տորպեդահարել ԵԱՀԿ-ի աշխատանքը և կարգավիճակի քննարկումը։

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22