Երեկ երկու զինծառայող է դուրս եկել Մատաղիսի անտառներից, 10 օր պահ մտած են եղել. Արծրուն Հովհաննիսյան

14.10.2020 15:51
1459

«Երեկ Մատաղիսի ուղղությամբ երկու զինծառայող է դուրս եկել, 10 օր պահ մտած են եղել անտառներում»,- այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ այս պահին հայկական կողմը չի կարող իր զոհերի կամ անհետ կորածների հստակ թիվ հայտարարել, բայց նրանց, ում իդենտիֆիկացնում են, չեն կարող չասել.

«Երկու խումբ ևս ավելի վաղ անտառներից դուրս է եկել»:

Արծրուն Հովհաննիսյանը շեշտեց, որ Ադրբեջանն իր զոհերի թիվը նույնիսկ չի ներկայացնում, իսկ հայկական կողմն ամեն օր, նույնիսկ օր է եղել, որ երկու անգամ է ցուցակներ հրապարակել:

«Ամբողջ աշխարհն էլ գիտի, որ իրենք թաքցնում են, մենք չենք թաքցնում։ Հայկական կողմը թափանցիկ է աշխատում ոչ միայն աշխարհի հետ, այլ հայ ժողովրդի հետ»,- ասաց նա։

ՊՆ ներկայացուցիչն անդրադարձավ նաև հումանիտար հրադադարին, որն, իր խոսքով, Ադրբեջանը ոչ թե խախտել, է, այլ ընդհանրապես չի կատարել։

Արծրուն Հովհաննիսյանի խոսքով, միայն Մարտակերտի ուղղությամբ լոկալ դրվագ է եղել, որ հնարավոր է եղել դիեր փոխանակել, այն էլ շատ արագ դադարեցվել է, քանի որ նույն ժամանակահատվածում զուգահեռաբար թշնամին շարունակել է կրակել, դիվերսանտներ ուղարկել Հադրութ։

Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ հայկական կողմին հայտնի է, թե ինչ զինտեխնիկա է այս պահին օդանավերով տեղափոխվում Ադրբեջան.

«Ամեն ինչ չէ, որ կարող եմ ասել, բայց հիմնականում Իսրայելի ուղղությունից է զինամթերք բերվում Ադրբեջան։ Իսկ Թուրքիան և՛ տարանցիկ երկիր է հանդիսանում, և՛ մատակարար։ Օրինակ, թուրքական F16-երի խնդիրը օգոստոսի 14-ից Հայաստանը բարձրաձայնում է։ Ընդ որում, այդ ընթացքում բերվել է թուրքական այլ սպառազինություն, մասնավորապես՝ մեզ հայտնի «Բայրաքթար» չարաբաստիկ ԱԹՍ-ներ։ Դրանք կառավարվում են Թուրքիայի տարածքից՝ և՛ օդային հետախուզություն են իրականացնում, և՛ վերահսկողություն իրականացնում»։

Դիտարկմանը, որ Ադրբեջանի կողմից շփման գիծ բերված ահաբեկիչները հայտարարում են, թե անտեղյակ են եղել՝ ուր են գնում, արդյո՞ք դա չափազանցված չէ, ինչպե՞ս կարող էին նրանց անպատրաստ բերելմ Արծրուն Հովհաննիսյանն արձագանքեց՝ ահաբեկչի անպատրաստը ո՞րն է։

«Նրանք միշտ էլ պատերազմի մեջ են եղել։ Իհարկե, վարձկանին ադրբեջանցիները պիտի խաբեն, մենք նման պատմություններ լսել ենք դեռ առաջին պատերազմի ժամանակ, երբ չեչեն, աղվան գրոհայինների մասին էր խոսվում։ Այդ նույն բաները կրկնվելու են, տարբերություն չկա։ Այդ ահաբեկիչները հարյուրներով զոհվում են։ Եթե դիակ մնում է, տանում է. սիրիացի ահաբեկիչների մի մասի դիերը մեծ արաքսյան հովտի ճահճուտներում վարազներն ուտում են»,- ասաց նա։

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40