Երեխային առանց մանկական նստատեղի տեղափոխող վարորդին ՃՈ-ն կարող է տուգանել 5 000 դրամով

11.04.2019 20:45
1063

Մանկահասակ երեխաներին ավտոմեքենայով տեղափոխելիս այսուհետ պարտադիր է լինելու, որ դա արվի մանկական պահող համակարգերի՝ քարսիթների օգտագործմամբ:

Որոշման համապատասխան նախագիծը, որը հանրության շրջանում բուռն քննարկումների տեղիք էր տվել, գործադիրի հավանությանն արժանացավ այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում: Փոփոխություն կատարվեց կառավարության՝ 2007 թվականի հունիսի 28-ի N 955-Ն որոշման մեջ, որը վերբերում է ճանապարհային երթեւեկության կանոններին, եւ հստակեցվեց ու խստացվեց մինչեւ 12 տարեկան երեխաների տեղափոխման պայմանները:

Դրա անհրաժեշտությունը հիմնավորվում է մասնավորապես հետեւյալով. «Մինչեւ 12 տարեկան երեխաների փոխադրման համար սահմանված են միանման կանոններ, ինչը եւս բավականին դժվարեցնում է դրանց պահպանումը՝ պայմանավորված երեխայի տարիքային առանձնահատկությամբ. 1 տարեկան եւ 11 տարեկան երեխաների փոխադրման կարգը սահմանված է նույն կանոնով»:

Փոփոխությամբ այժմ առանձնացվում է երեխաների տարքիային երկու խումբ՝ մինչեւ 7 տարեկան եւ 7-ից 12: Քարսիթի առկայությունը պարտադիր է լինելու մինչեւ 7 տարեկանների համար: 7-ից 12 տարեկանները կարող են միայն ամրակապվել, եթե երթեւեկելիս չեն զբաղեցնում մեքենայի առաջին նստատեղը:

Նոր որոշման տվյալ հատվածն այսպիսի բովանդակություն ունիԿետ 159. «Մինչեւ 7 տարեկան երեխաների փոխադրումը թեթեւ մարդատար ավտոմոբիլում եւ բեռնատար ավտոմոբիլի խցիկում, որոնց կառուցվածքով նախատեսված են անվտանգության գոտիներ կամ անվտանգության գոտիներ եւ «ISOFIX» մանկական պահող համակարգ, պետք է իրականացվի երեխայի քաշին եւ հասակին համապատասխանող մանկական պահող համակարգերի (սարքերի) օգտագործման միջոցով», կետ 159.1. «7-ից մինչեւ 12 տարեկան երեխաների փոխադրումը թեթեւ մարդատար ավտոմոբիլում եւ բեռնատար ավտոմոբիլի խցիկում, որոնց կառուցվածքով նախատեսված են անվտանգության գոտիներ կամ անվտանգության գոտիներ եւ «ISOFIX» մանկական պահող համակարգ, պետք է իրականացվի երեխայի քաշին եւ հասակին համապատասխանող մանկական պահող համակարգերի (սարքերի) օգտագործման միջոցով կամ անվտանգության ամրագոտիների օգտագործման միջոցով, իսկ թեթեւ մարդատար ավտոմոբիլի առջևի նստատեղում՝ միայն երեխայի քաշին եւ հասակին համապատասխանող մանկական պահող համակարգերի (սարքերի) օգտագործման միջոցով»:

Նույն որոշման 159.3-րդ կետով նաեւ ամրագրվել է. «Արգելվում է մինչեւ 12 տարեկան երեխաներին փոխադրել մոտոցիկլի հետեւի նստատեղին, ինչպես նաեւ բեռնատար ավտոմոբիլի թափքում (բացառությամբ ֆուրգոն թափքով ավտոմոբիլի)»:

Սույն որոշումն ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Առայժմ գործող կարգավորումներն այսպիսին են. կետ 159. «Արգելվում է մինչեւ 12 տարեկան երեխաներին փոխադրել` 1) բեռնատար ավտոմոբիլի թափքում (բացառությամբ ֆուրգոն թափքով ավտոմոբիլի), 2) մոտոցիկլի հետեւի նստատեղին, 3) թեթեւ մարդատար ավտոմոբիլի` ա. առջեւի նստատեղին, եթե այն կահավորված չէ երեխաներին պահող հարմարանքով, բ. հետեւի նստատեղին` դրանց վրա տեղադրվող այլ հարմարանքների (բարձիկ եւ այլն) օգնությամբ` կառուցվածքով նախատեսված եւ կահավորված անվտանգության գոտիներով չամրակապված վիճակում»:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, որը վերջին ամիսներին թերեւս ամենից շատն էր ընդգծում քարսիթների անհրաժեշտությունը, կառավարության այսօրվա նիստում էլ խոսեց այդ մասին: «Ավտոմոբիլային մեքենաներով երեխաների տեղափոխման կարգի փոփոխությունը շատ եմ կարեւորում, քանի որ մանկական տրավմատիզմը աշխարհում համարվում է հանրային առողջապահական կարեւոր խնդիր, եւ այս որոշումը փորձելու է լուծել նաեւ այդ դեպքերի քչացման հարցը, այսինքն՝ որպեսզի մենք երեխաներին ավելի անվտանգ տեղափոխենք մարդատար եւ ոչ մարդատար մեքենաներով ու դժբախտ դեպքեր, ինչքան հնարավոր է, քիչ ունենանք»,- ասաց նա:

Վերոնշյալ փոփոխությունների մասին որոշումը հանրության շրջանում նորից թարմացրեց դժգոհությունները: Սոցիալական ցանցերի օգտատերերը սկսեցին գրել. «Henrik Martirosyan-Հիմա դուք մեր կյանքը հեշտացնո՞ւմ եք, թե դժվարացնում», «Marina Baroyan - Ձեր երեխաների ծնունդներն ու պարտադիր ամեն ամսականները 9 հարկանի տորթերով ու ռոկոկո քենդի բառերով նշելու փոխարեն քարսիթ գնեք նվեր, հարազատներին խնդրեք ոսկի ու աչքի ուլունքներ նվիրելու փոխարեն մի քանի հոգով միանան ու քարսիթ գնեն, բալիկի համար վճարվող գումարով գնեք: Մարդու մտքին տեղ լինի, ախր», «Lilit Sargsyan - Իսկ ինչ կասեք այդ տարիքային խմբի երեխաների մասին, ովքեր երթեւեկում են հասարակական տրանսպորտով», «Seda Agamyan - հանրային տրանսպորտը, նամանավանդ երթուղային տաքսիների նստարանները, նույնիսկ ամրացված չեն, շատ անմխիթար վիճակում են, ամեն մի արգելակման ժամանակ մեծ մարդն ա տեղից ընկնում, էլ չասեմ՝ երեխաների մասին», «Լիլիթ Ղազարյան - Ախր բոլոր երկրներում ամրագոտին, քառսիթը, օրենքով վարելը նորմալ են, ու ոչ ոք չի բողոքում։ Մենակ մեր ազգնա դժգոհում։ Ամեն դեպքում քառսիթից հաստատ թանկա երեխայի կյանքն ու առողջությունը», «Marina Mangasarian - հիանալի որոշում է: Ցավոք մեր հասարակությունում մի ստվար զանգված դեռ այն համոզմունքին է, որ երեխան մոր գրկում ավելի ապահով է: Ոստիկանները առավել խստությամբ պիտի հետեւեն, որ այս օրենքը ամենայն լրջությամբ պահպանվի»:

Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից մարդկանց փոխադրման կանոնները խախտելու համար տույժ է նախատեսվում «Վարչական իրավախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքով: 124-րդ հոդվածի համաձայն, այդ տույժը կարող է լինել տուգանքը՝ 5 հազար դրամի չափով:

Ինչ վերաբերում է քարսիթների գներին, դրանք, ըստ List.am կայքում տեղադրված հայտարարությունների, տատնվում են 7 հազարից մինչեւ 100 հազար դրամի սահմաններում:

armtimes.com

Ինչ ունեինք մինչև այս իշխանությունները և ինչ ունենք հիմա․ հունիսի 7-ը գնահատական տալու օրն է. Աննա Գրիգորյան

14.05.2026 23:19

Արման Թաթոյանը բացահայտում է մարդկանց ընտրությունը վերահսկելու և վախեցնելու մեխանիզմը

14.05.2026 21:50

Միգուցե մենք միակ ուժն ենք, որն ունի ստրատեգիական մտածողություն, ինչը օդ ու ջրի պես պետք է Հայաստանին․ Լևոն Զուրաբյան

14.05.2026 20:28

Պատգամավոր Արմեն Խաչատրյանը փորձել է խեղաթյուրել իմ խոսքը՝ թաքցնելով իշխանության ձախողումները․ Իրինա Յոլյան

14.05.2026 18:41

Կրթական համակարգը՝ քաղաքական թրաֆիկինգի զոհ. Լիլիթ Գալստյան

14.05.2026 18:15

Նիկոլ Փաշինյանը քանդում է ՌԴ-ի հետ հարաբերությունները, և եվրոպացիները դա բարձր են գնահատում․ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը՝ Nouvelles d’Arménie-ին

14.05.2026 18:05

Հարցազրույց Սյունյաց թեմի առաջնորդ Մակար եպիսկոպոս Հակոբյանի հետ

14.05.2026 17:57

Միջազգային հեղինակավոր Legal 500 հարթակը հրապարակել է Կոնցեռն Դիալոգի կառավարիչ գործընկեր Արամ Օրբելյանի հարցազրույցը

14.05.2026 17:52

Խաղաղությունը, որի մասին խոսում են բոլորը, Ներքին Հանդում հավատ չի ներշնչում

14.05.2026 17:03

4-րդ երեխայի դեպքում՝ 2 մլն դրամ, 5-րդի դեպքում՝ բնակարան․ Սամվել Կարապետյանի ժողովրդագրական հեղափոխությունը

14.05.2026 16:36

Առաջին արդյունաբերական գոտին կառուցելու ենք Աշոցքում` մենք պետք է Հայաստանը դարձնենք արդյունաբերական երկիր․ Դավիթ Անանյան

14.05.2026 15:50

Դավիթ Բաբայանի՝ վերաքննիչ դատարանին ուղղված դիմումն անհետացել է․ նա ձայնային հաղորդագրություն է ուղարկել Բաքվի բանտից

14.05.2026 12:46