Երեք դատապարտյալի մեղադրանք է առաջադրվել՝ «Գորիս» ՔԿՀ-ում տեղի ունեցած անկարգություններին մասնակցելու համար

06.03.2018 14:41
1500

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերով քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ պարզելու ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկում տեղի ունեցած անկարգություններին անմիջական մասնակցություն ունեցած անձանց ինքնությունը, անհատականացնելու նրանց գործողությունները։ Մեղադրանք է առաջադրվել երեք դատապարտյալի։

«Գորիս» քրեակատարողական հիմնարկում զանգվածային անկարգությունները տեղի են ունեցել 2017թ. հոկտեմբերի 30-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում։

Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ դեպքի օրը ՀՀ ԱԱԾ եւ ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության աշխատակիցների կողմից  ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկի մի քանի խցերում, սահմանված կարգով, կատարվել են խուզարկություններ, որից հետո խցից դուրս են հանել ՔԿՀ-ի դատապարտված եւ կալանավորված անձանց շրջանում հեղինակություն վայելող Կ.Հովհաննիսյանին՝ այլ քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու նպատակով:

Նշված տեղափոխությանը խոչընդոտելու նպատակով մի շարք կալանավորված եւ դատապարտված անձինք հրահրել են անկարգություններ՝ հայհոյել, սպառնալիքներ հնչեցրել իրավապահ եւ արդարադատության համակարգի ծառայողների հասցեին, ոտքերով եւ տարբեր առարկաներով հարվածել խցերի դռներին եւ կերակրադռնակներին, այրված անկողնային պարագաներ եւ կենցաղային այլ իրեր նետել խցերի կերակրադռնակներից եւ պատուհաններից: Անկարգությունների հետեւանքով վնասվել է ՔԿՀ-ի գույքը։

Նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ «Գորիս» քրեակատարողական հիմնարկի 3 դատապարտյալի մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ անկարգություններին մասնակցելու համար:

ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում շարունակվում է անկարգությունների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, իրականացվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ գործողություններ՝ մասնակիցների ամբողջական շրջանակը պարզելու ուղղությամբ։  

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

investigative.am

02.03.2018

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34