«ՄԵԾ ՀԱՅՔ»-Ի պարային շքահանդեսը Գորիսի բեմում

25.12.2024 14:34
709

«Սյունյաց երկիր. մշակութային» հանդեսի՝ պարարվեստին նվիրված համարում ընդարձակ տեղ էինք հատկացրել Գորիսի «Մեծ Հայք» պարային ստուդիային  (գեղարվեստական ղեկավար՝ Համլետ Իսախանյան): 2024 թ. ևս «Սյունյաց երկիր» թերթն ու կայքը պարբերաբար անդրադարձել են համույթի գործունեությանը: Ահա «Մեծ Հայք»-ի 2024 թվականի բեղմնավոր գործունեությունը հավաստող մի քանի հիշատակումներ.

  • համերգներ Վանաձորում, Էջմիածնում, Գյումրիում, Երևանում,
  • Գյումրիի «Շիրակի էսքիզներ» մրցույթ-փառատոնում ներկայացված պարերը գրավել են մրցանակային տեղ,
  • Վանաձորի   համահայկական պարի փառատոնում ներկայացված Սայաթ-Նովայի «Նազանի» և «Քոչարի-բերդ»-ը գրավել են պատվավոր 1-ին հորիզոնականները,
  • ելույթներ Կաբուլետիում, Բաթումիում,
  • Բաթումիում 1-ին տեղ և մեծ մրցանակ՝ «Գրան պրի»:
  • Բաթումիում մրցանակ՝ «Մեծ Հայք» պարային համույթի գեղարվեստական ղեկավարին,
  • Թբլիսիում մասնակցություն միջազգային փառատոների կազմակերպիչ, Վրաստանի պարարվեստի միությանը կից՝  «Գոլդեն գրուպ»-ի ստեղծման 10-ամյակին նվիրված մեծ փառատոնին,
  • Թբլիսիի փառատոնում շլացուցիչ ելույթի համար «Մեծ Հայք»-ը ստացավ ԱՄՆ, Ֆրանսիա, Հունաստան, Իտալիա մեկնելու արտոնագիր՝ համույթի կազմով այդ երկրներում հյուրախաղերով ելույթներ ունենալու համար,
  • «Մեծ Հայք» պարային ստուդիայի մասին պատմող, «Հրանտ Ստուդիո»-ի նկարահանած տեսահոլովակ…

Եվ ահա՝ դեկտեմբերի 20-ին, Գորիսի Վաղարշ Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնի լեփ-լեցուն դահլիճում կայացավ «Մեծ Հայք» պարային ստուդիայի՝ հարազատ քաղաքում այս տարվա  չորրորդ համերգը: Դա համանուն համույթի տարեկան հաշվետու համերգն էր, որին «Մեծ Հայք»-ի գեղարվեստական ղեկավարներ Համլետ Իսախանյանն ու Կարինե Վարդանյանը, ինչպես նաև համույթի ողջ անձնակազմը նախապատրաստվել էին ամենայն պատասխանատվությամբ: Արդյունքն այն մեծ բավականությունն էր, որ ստացան հանդիսատեսները թե՛ տարբեր տարիքային խմբերի ու տարբեր ստեղծագործությունների պարային բեմադրությունները դիտելիս, թե՛ հեզաճկուն աղջիկների նուրբ ու փխրուն շարժումերին և առնական տղաների ձիգ ու խրոխտ պարերին հետևելիս… Նրանց ելույթներ պարզ, հստակ էին, ազատ ու անկաշկանդ, պարային շարժումները՝ կատարյալ, ասես երեխաներն ի ծնե օժտված էին ռիթմի զգացողությամբ, պարելու ընդունակությամբ: Համերգի սկիզբն ազդարարվեց Սյունյաց աշխարհում արդեն համբավավոր «Զանգեզուր» դհոլահարների համույթի սաների ելույթով  (գեղարվեստական ղեկավար՝ Հարութ Առուստամյան): Միջոցառումը վարում էր դերասան, հանդիսավար Հարութ Բադիրյանը, ով պարային համարները պատշաճ ներկայացնելուց բացի, նաև տեղեկացրեց, որ համույթի երկու սանը՝  Արշակ Մեսրոպյանն ու Նաիրի Ջավահիրյանը ծառայում են հայկական բանակում:

Միջոցառումը լի էր անակնկալներով: Համերգի ընթացքում ներկայացվեց չորս պրեմիերա՝ Կոմիտաս՝ «Շուշիկի», «Բոնի Էմ» (պարերի բեմադրությունների հեղինակ՝ Կարինե Վարդանյան), «Կինտոներ», «Զուռնի տրնգի»  (պարերի բեմադրությունների հեղինակ՝ Համլետ Իսախանյան): «Մեծ Հայք»-ստուդիան մասնաճյուղեր ունի Հարժիսում և Հարթաշենում։ Առաջին անգամ բեմ բարձրացան և փայլուն ելույթ ունեցան «Մեծ Հայք»-ի Հարժիսի մասնաճյուղի սաները, ովքեր հանդես եկան պարի պրեմիերայով՝ Կոմիտաս. «Շուշիկի»:

Ինքնատիպ մտահղացումներով էին ներկայացված «Նազանի», «Աշխարհումս», «Վասպուրական», «Տարանտելա», «Սիրտակի», «Ծաղկեփունջ», «Բրոյ-բրոյ» պարերը, որոնք ցուցադրեցին տարբեր տարիքային խմբերի աղջիկներն ու տղաները: Ցանկացած միջազգային հյուրախաղի այցեքարտ կարող է համարվել հայի հոգու ամրության խորհրդանիշ «Քոչարի-բերդը», իսկ միջազգային բեմերում կարող են փայլատակել համույթի «Վալս»-ը, «Մամա»-ն, «Մոդեռն»-ը, և, իհարկե, փոքրիկների անզուգական «Բոնի Էմ»-ը:

Միջոցառման ավարտին բեմ հրավիրվեց Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը, ով շնորհավորեց «Մեծ Հայք»-ին՝ Գորիսի մշակութային կյանքի առաջընթացին նպաստելու համար:

Վերջում հանդիսականների ծափողջույնների ներքո բեմը լցվեց բոլոր մասնակիցների ուրախ դեմքերով: Նրանց միացան  միջոցառման պատասխանատուները՝ համույթի պարուսույցներն ու գեղարվեստական ղեկավարները:

Վաչե Մկրտչյան

 

Գևորգ Փարսյանը հերթական աշխատանքային շրջայցն է կատարել համայնքի շինհրապարակներում

03.08.2026 23:01

Նախարարների մեծ մասը վերանշանակվել են իրենց պաշտոններում

03.08.2026 17:58

Գարիկ Բոշյանը նշանակվել է Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի կառավարիչ

03.08.2026 16:54

Կրասնոդարի երկրամասում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով երեք մարդ է զոհվել

03.08.2026 16:08

Թե ինչ է լինում հետո, երբ կիսագրագետ մի կին ձեռք է բերում ՀՀ օրենքներից վեր կանգնելու և անպատիժ գործելու կարգավիճակ

03.08.2026 15:43

Ռուբեն Ռուբինյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահ

03.08.2026 15:07

Արեգնազ Մանուկյանի դուստրը 14-ամյակը ու սեպտեմբերի 1-ին դպրոցը առանց մոր պիտի դիմավորի. Փաստաբան

03.08.2026 14:20

«Ուժեղ Հայաստան»-ը դեմ է քվեարկելու ԱԺ նախագահի պաշտոնում Ռուբեն Ռուբինյանի թեկնածությանը

03.08.2026 12:49

Մենք ներկայումս բանակցություններ չենք վարում ԱՄՆ-ի հետ. Էսմայիլ Բաղայի

03.08.2026 11:55

«Հայաստան» դաշինքի անունից ուզում եմ հայտարարել, որ մենք չենք մասնակցելու ԱԺ նախագահի ընտրության փակ քվեարկությանը. Գրիգորյան

03.08.2026 11:54

ՌԴ Բելգորոդի մարզում ուկրաինական ԱԹՍ-ի հարվածի հետևանքով երեխա է զոհվել

03.08.2026 11:11

Диалог с будущим: в Русском центре Капана состоялся разговор о современных технологиях

03.08.2026 11:06