Երևանը պատրաստ է ընդլայնելու Թեհրանի հետ համագործակցությունը բոլոր ոլորտներում․ Փաշինյան

20.03.2025 15:21
540

Երևանը պատրաստ է ընդլայնելու և ամրապնդելու Թեհրանի հետ համագործակցությունը բոլոր ոլորտներում, այսօր հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Նովրուզի առիթով շնորհավորելով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին։

Փաշինյանը նշել է, որ Իրանի հետ բարեկամական հարաբերություններն առանձնահատուկ նշանակություն ունեն Հայաստանի համար։

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիին ուղղված շնորհավորական ուղերձում Հայաստանի վարչապետը շեշտել է՝ «երկու երկրների և ժողովուրդների միջև պատմականորեն ձևավորված ամուր բարեկամական հարաբերությունները շարունակում են հանդիսանալ այն հիմքը, որի վրա զարգանում և օրըստօրե ընդլայնվում է Հայաստանի և Իրանի միջև բազմոլորտ և փոխշահավետ համագործակցությունը»:

Օրեր առաջ Փաշինյանի հեռախոսազրույց էր ունեցել Իրանի նախագահի հետ, տեղեկացրել խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունների ավարտի մասին։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40