Երեւանի պետական համալսարանը 100 տարեկան է

16.05.2019 14:22
1506

Երեւանի պետական համալսարանն այսօր դարձավ 100 տարեկան:

1919 թվականի մայիսի 16-ին Հայաստանի Առաջին Հանրապետության նախարարների խորհուրդը Հայաստանում համալսարան հիմնելու վերաբերյալ որոշում ընդունեց:

Որոշման ակունքում կանգնած էր Ալեքսանդր Խատիսյանի կառավարությունում լուսավորության նախարարի պաշտոնը ստանձնած, դաշնակացական ականավոր գործիչ, մեծ մտավորական Նիկոլ Աղբալյանը: Նրան հիրավի պետք է համարել ԵՊՀ հիմնադիր հայրը:

1920 թվականի հունվարի 31-ին Գյումրիի (այն օրերին՝ Ալեքսանդրապոլ) առեւտրային դպրոցի շենքում մեծ շուքով կատարվեց Հայաստանի համալսարանի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցեցին Հայաստանի Հանրապետության այն օրերի ղեկավարները եւ բազմաթիվ հյուրեր, այդ թվում, նաեւ՝  արտասահմանից։

Համալսարանի առաջին ռեկտորը իրավագիտության պրոֆեսոր Յուրի Ղամբարյանն էր։ Առաջին ուսումնական տարում համալսարանն ունեցել է մեկ՝ պատմալեզվաբանական ֆակուլտետ, 262 ուսանող եւ 32 դասախոս։ Համալսարանում դասերի մեկնարկը տրվեց նշանավոր հայագետ Ստեփան Մալխասյանցի՝ 1920 թվականի փետրվարի 1-ին կարդացած դասախոսությամբ։

Ղամբարյանի ջանքերով հիմնադրման առաջին իսկ տարում համալսարանում դասախոսելու հրավիրվեցին արտասահմանյան բուհեր ավարտած, մանկավարժական ու գիտական աշխատանքի փորձ ունեցող անվանի գիտնականներ Հակոբ Մանանդյանը, Մանուկ Աբեղյանը, Աշխարհբեկ Քալանթարը, Ստեփան Մալխասյանցը եւ ուրիշներ։

Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո, առաջին լուսժողկոմ Աշոտ Հովհաննիսյանի «Երեւանի համալսարանի վերակազմության մասին» հրամանով, 1920 թվականի դեկտեմբերի 17-ին Հայաստանի համալսարանը վերանվանվել է Երեւանի ժողովրդական համալսարան։ Երեւանում վերաբացված կրթօջախի ռեկտոր է ընտրվել հայագետ, պրոֆեսոր Հակոբ Մանանդյանը։

yerkirmedia.am

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24