«Երգող Սյունիքը» մեկնարկեց

18.05.2018 16:55
1543

Մայիսի 17-ին Կապանի արվեստի մանկական դպրոցի դահլիճում մեկնարկեց «Երգող Սյունիք» փառատոնը: Այս տարի փառատոնը նվիրված էր Հայաստանի առաջին հանրապետության ստեղծման 100-ամյակին: Փառատոնը բացեց Կապանի №1,2,3 երաժշտական եւ արվեստի մանկական դպրոցների համահավաք երգչախումբը, որ կատարեց Ռոբերտ Ամիրխանյանի «Թե մանկությունն արար աշխարհի» երգը (ղեկավար՝ Գայանե Հարությունյան, նվագակցող՝ Ազնիվ Գեւորգյան): Այնուհետեւ առանձին-առանձին ելույթ ունեցան նշված կրթօջախների երգչախմբերը: Հնչեցին Կոմիտասի,Հարի Ուորենի, Ռոբերտ Պետրոսյանի, Ստեփան Ջրբաշյանի, Աշոտ Ղազարյանի եւ այլոց ստեղծագործությունները:

Փառատոնի ավարտին «Հայ երգչախմբային դիրիժորների ասոցիացիա» հասարակական կազմակերպության համահիմնադիր եւ ղեկավար Քրիստինե Շերոյանը շնորհակալագրեր հանձնեց երգչախմբերի խմբավարներ Անուշ Ասլանյանին (Ա. Խաչատրյանի անվան № 1 երաժշտական դպրոց), Գայանե Հարությունյանը  (№ 2 երաժշտական դպրոց), Աիդա Սարգսյանին  (№3 երաժշտական դպրոց), Մարինա Նահապետյանին (արվեստի մանկական դպրոց): Փառատոնի մեկնարկը ողջունեցին Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սերգեյ Քեչեկը, Կապանի համայնքապետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի բաժնի առաջատար մասնագետ Նարա Մելքումյանը: Քրիստինե Շերոյանը հայտնեց, որ մայիսի 19-ին «Երգող Հայաստան» փառատոնը կայանալու է Գորիսում, իսկ աշնանը՝ Մեղրիում եւ Ագարակում: Փառատոնին իրենց մասնակցությունը կունենան նաեւ հանրակրթական դպրոցների երգչախմբերը:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

Կուրկուտի փառատոն․7 տարի ավանդույթի համով

15.11.2026 10:48

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21