Երիտասարդ կամավորները մայրաքաղաքից եկել էին Սիսիան, որպեսզի ռազմաճակատ մեկնեն Աշոտ Մինասյանի հրամանատարությամբ

21.10.2020 21:45
14223

Այսօր Սիսիանում ուշագրավ երեւույթի ականատես եղանք:

Հինգ երիտասարդ՝ Երեւան քաղաքից, ժամանել էին Սիսիան՝ Աշոտ Մինասյանի հրամանատարությամբ մեկնելու առաջնագիծ:

Անպայման ուզում ենք հիշատակել նրանց անուն-ազգանունները՝ Ավետ Այվազյան, Գուրգեն Այվազյան, Վահե Եզիկյան, Մհեր Հայրյան, Դավիթ Մկրտչյան :

Բոլորն էլ ժամանակին ծառայել են հայոց ազգային բանակում:

Մեզ հետաքրքրեց հարցը՝ ինչո՞ւ են հենց «Սիսական» ջոկատի կազմում, հենց Աշոտ Մինասյանի հրամանատարությամբ  ուզում կրակագիծ մեկնել:

-Եկել ենք Աշոտ Մինասյան հրամանատարի մոտ. մեզ նման շատ երիտասարդների համար, նաեւ Երեւանում, ինքը կենդանի լեգենդ է, ինքը վստահություն է ներշնչում,-ասացին երեւանցի կամավորականները: -Մենք ծանոթ ենք նրա մարտական կենսագրությանը, գործած սխրագործություններին եւ նախընտրեցինք կռվի գնալ հենց նրա հրամանատարությամբ:

25-30 տարեկան այդ երիտասարդները, որքանով հասկացանք, ճակատ են գնում սեփական վճռով, գիտակցաբար՝ «Առավել վեհ հասկացություն, քան հայրենիքն է, չկա ու չի կարող լինել: Հիմա հայրենիքը վտանգի մեջ է, մենք չենք կարող անտարբեր հայեցողի դերում լինել եւ որոշել ենք մեր համեստ ներդրումը բերել հաղթանակի գործում՝ ֆիզիկապես ներկա գտնվելով ռազմադաշտի առաջին գծում»:

Հրաժեշտ տալուց առաջ նրանք կամեցան լուսանկարվել Համո Սահյանի հուշակոթողի մոտ (Դավիթ Մկրտչյանն այդ պահին բացակայում էր):

Երեւույթն ամբողջացավ, երբ դպրոցական մի աղջնակ մոտեցավ հուշակոթողին եւ ասմունքեց Համո Սահյանի՝ Արցախյան առաջին պատերազմի օրերին հնչեցրած խոսքը՝

«Որտեղի՞ց այսքան ցավ ու թախիծ,-

Քարեր են փշրվում սրտիս վրա…

Գույժեր են գալիս Ղարաբաղից,

Սարեր են փշրվում սրտիս վրա,

Կռվում են այնտեղ քաջերն ազգի…»:

Դե ինչ՝ այդ հրաշք տղաներին՝ հաղթանակ եւ վերադարձ, անպայման՝ ողջ եւ առողջ …

Սամվել Ալեքսանյան

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40