Երկրում համաճարակ չկա, եւ համաճարակաբանական վիճակը վերահսկելի ու կառավարելի է

15.01.2016 12:03
2736

Առողջապահության նախարարության 2015թ. դեկտեմբերի 31-ի պաշտոնական հաղորդագրությունից մասնավորապես տեղեկանում ենք. «Հանրապետությունում գրիպի եւ սուր շնչառական վարակների առումով համաճարակային իրավիճակն այսօր օրինաչափ է նախորդ տարիների միեւնույն ժամանակահատվածի հետ: Այսպես, դեկտեմբերի 21-ից 27-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է 2351 դեպք, նախորդ տարվա՝ 2240 դեպքի դիմաց: Նմանատիպ իրավիճակ է դիտվում նաեւ ընթացիկ տարվա նախորդ շաբաթների ժամանակ: Ըստ լաբորատոր հետազոտությունների արդյունքների՝ այսօր հանրապետությունում շրջանառում են գրիպի Ա (H1N1 ենթատեսակ) եւ Բ տեսակները»:

Միաժամանակ, ՀՀ առողջապահության նախարարի հրամանով հիվանդանոցային բժշկական օգնություն եւ սպասարկում պահանջող, գրիպի վարակի հետեւանքով առաջացած բարդությունների կապակցությամբ հոսպիտալացված բնակչության բոլոր սոցիալական եւ տարիքային խմբերին պատկանող անձանց համար ստացիոնար բուժման փոխհատուցումն իրականացվում է պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության եւ սպասարկման շրջանակներում:

Ըստ ԱՆ հունվարի 14-ի հաղորդագրության. «Հունվարի 14-ի ժամը 10-ի տվյալներով` սուր շնչառական վարակներով ստացիոնար դիմելիությունը կազմել է 948 դեպք, որից 796-ը` 0-18 տարեկան: Թոքաբորբով հոսպիտալացվածները 422-ն են, որից 199-ը` 0-18 տարեկան: Սուր շնչառական վարակներով եւ թոքաբորբերով հոսպիտալացվել է 144 հղի: Վերակենդանացման բաժանմունքներում բուժում է ստանում 92 հիվանդ»: Ինչպես նաեւ հաղորդագրության մեջ նշվում է, որ H1N1 վարակից (խոզի գրիպ) արձանագրվել է մահվան 11 դեպք, որից 3-ը` 2015 թվականին:

Գրիպից եւ դրա բարդություններից խուսափելու նպատակով խորհուրդ է տրվում գրիպանման երեւույթների արձանագրման դեպքում անհապաղ դիմել բժշկական օգնության: Հատկապես խոցելի խմբի անձինք, այն է՝ տարեց անձինք, ովքեր տառապում են խրոնիկ հիվանդություններով, հղիները եւ երեխաները, քանի որ բարդություններ կարող են առաջանալ գրիպի ցանկացած տեսակի եւ ենթատեսակի դեպքում:

Նախարությունը հրապարակել է հուշաթերթիկներ հատկապես հղիների եւ մայրիկների համար, որոնց կարելի է ծանոթանալ ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական կայքէջում՝ www.moh.am:

Գրիպը վարակիչ հիվանդություն է, որը տարածվում է օդակաթիլային ճանապարհով: Գրիպի հիմնական ախտանշաններն են՝ ընդհանուր թուլությունը, ջերմությունը, մկանացավերը, հազը, գլխացավը: Ի դեպ, խոզի գրիպի նախանշանները նման են սովորական գրիպի նախանշաններին՝ բարձր ջերմություն, կոկորդի ցավ, մկանացավ, գլխացավ եւ թուլություն, կարող են նկատվել սրտխառնոց եւ ստամոքսի խանգարում: Նախանշանները երեւում են 3-5 օրվա ընթացքում  եւ  տեւում  8 օր: Այս նախանշանների առկայությունն առանց բարձր ջերմության կարող է վկայել, որ դա սովորական մրսածություն է:

«Սուր շնչառական վարակների ակտիվացման ողջ ընթացքում ՀՀ առողջապահության նախարարությունը բնակչությանը հորդորում է խուճապի չմատնվել, բայց եւ զգոն լինել ու հիվանդության առաջին իսկ ախտանշանների դեպքում դիմել բժշկի: Քանի որ սեզոնային գործոնով պայմանավորված ակտիվացումը համընկավ եղանակային պայմանների կտրուկ վատացմանը, ինչպես նաեւ տոնական օրերի ակտիվ շփումներին, ՀՀ առողջապահության նախարարությունն ու համակարգն աշխատեցին արտակարգ ռեժիմով: Աշխատանքներն առ այսօր տարվում են երկու ուղղությամբ` կանխարգելիչ եւ բուժական: Պետք է ասել, որ նախարարությանը հաջողվեց բարձրացնել մարդկանց զգոնությունը, ինչի վկայությունն է դիմելիության մեծացումը: Անտարակույս, դրանով է պայմանավորված հանրապետությունում նկատվող իրավիճակի կայունացման եւ դեպքերի նվազման միտումը», - նշված է նախարարության հաղորդագրության մեջ:

Մարզի հիվանդանոցների տնօրեններից տեղեկացանք, որ մարզում վիճակը վերահսկելի է, այս ժամանակահատվածում մահացության դեպք չի գրանցվել, ներկայումս մարզի հիվանդանոցներում կան ստացիոնար բուժում ստացող հիվանդներ, որոնց վիճակը կայուն է: Խոզի գրիպով վարակի դեպք առայժմ չի գրանցվել: Մամուլում տեղ գտած հրապարակումներից մեկում նշվել է, որ կասկած կա, որ սիսիանցի 2 տարեկան 9 ամսական երեխան վարակվել է խոզի գրիպով: Սիսիանի բժշկական կենտրոնի տնօրեն Սվետլանա Իսախանյանից տեղեկացանք, որ սիսիանցի փոքրիկի մոտ H1N1 հարուցիչ չի հայտնաբերվել: Փոքրիկի վիճակը կարգավորվում է, Սիսիանի հիվանդանոց դիմելու առաջին օրն իսկ նրան ուղարկել են մայրաքաղաք:

Մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությունից տեղեկացանք, որ հունվարի 14-ի դրությամբ նկատվում է հիվանդների թվի նվազում:

Ի դեպ, մարզի համար թվային հաշվետվություն կներկայացնենք առաջիկա հրապարակումներում:

Հունվարի 14-ի կառավարության նիստում առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը նշեց, որ վերջին 20 օրվա ընթացքում Հայաստանում նկատվել է սուր շնչառական հիվանդությունների զգալի աճ, որը պայմանավորված է եվրոպական տարածաշրջանում, ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության հրապարակած տվյալների, զգալի աճով, մասնավորապես Ա տեսակի գրիպի, որի 56 տոկոսը պայմանավորված է H1N1 հարուցիչով: Ընդհանուր առմամբ 20 հազար այցելություն է եղել պոլիկլինիկական ցանց, որից 7 հազարը պայմանավորված է եղել սուր շնչառական վարակներով: Հիվանդանոցային ցանցն աշխատել է շուրջօրյա բեռնվածությամբ:

Նախարարը նշեց նաեւ, որ դեպքերի քանակի նվազում նկատվում է, բայց հաշվի առնելով երեխաների 80 տոկոս (796 երեխա) ընդհանուր հիվանդացությունը՝ հոսպիտալացված դեպքերից եւ կանխարգելիչ մեր միջոցառումների ցանկում ընդգրկելով, եւս մեկ շաբաթով նախադպրոցական եւ դպրոցական հաստատությունների ձմեռային արձակուրդը երկարաձգվել է:

Գրիպով չվարակվելու համար մասնագետները խորհուրդ են տալիս հետեւյալ միջոցները ձեռք առնել. հաճախ օդափոխել տարածքները, հիվանդ մարդկանց 1-2 մետրից ավելի չմոտենալ, բազմամարդ վայրերում, ինչպես նաեւ տարածքներում, որտեղ կարող են հիվանդներ լինել, բժշկական դիմակներ կրել, հաճախ լվալ ձեռքերը, հաճախ թաց գործվածքով սրբել հնարավոր շփման կետերի մակերեւույթները, մտածել գրիպի դեմ պատվաստվելու մասին, հատկապես եթե դուք ռիսկի խմբում եք:

Բժշկի պետք է դիմել այն ժամանակ, եթե բարձր ջերմաստիճանը ձեզ մոտ պահպանվում է  48 ժամից ավելի: Մասնագետները հիշեցնում են, որ եթե դուք գրիպի ախտանիշներ ունեք, եթե ջերմաստիճանը բարձր է եւ վատ ինքնազգացողություն ունեք, ավելի լավ է տանը չնստել եւ ինքնաբուժմամբ չզբաղվել: Ի վերջո, այս տարի գրիպի զոհ դարձած մարդկանց մեծամասնությունը հիվանդանոց է դիմել հիվանդանալու 7-10-րդ օրը, մինչդեռ դա պիտի անեին արդեն 2-3-րդ օրը:

Հայաստանի առողջապահության նախարարության գլխավոր համաճարակաբան Վլադիմիր Դավիդյանցը մամուլում տարածված հրապարակումներից մեկում նշում է, որ Հայաստանում գրիպի եւ սուր շնչառական հիվանդությունների համաճարակ չկա, կա հիվանդությունների սեզոնային բարձրացում, շեմը գերազանցվել է միայն մեկուկես անգամ: Բայց այս գրիպն առանձնապես վտանգավոր է բարդություններով եւ հատկապես ռիսկային խմբերում: Համաճարակային հաշվարկները հետեւյալ կերպ են կատարվում. վերցվում է 10 տարվա ընթացքում հիվանդացության միջինացված ցուցանիշը, ասենք՝ հունվարի առաջին շաբաթվա, եւ համեմատվում ընթացիկ տարվա նույն շաբաթվա ցուցանիշի հետ: Համաճարակի մասին խոսելու համար ընթացիկ թվերը պետք է միջինացված ցուցանիշը գերազանցեն 4-5 անգամ, ինչպես դա տեղի ունեցավ 2009 թվականին: Համաճարակաբանի տեղեկացմամբ՝ վտանգավոր են գրիպի բոլոր վիրուսները, իսկ խոզի գրիպինը՝ հատկապես, որ, իհարկե, չի հասնում թռչնագրիպին:

Պատրաստեց ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

Ինչ ունեինք մինչև այս իշխանությունները և ինչ ունենք հիմա․ հունիսի 7-ը գնահատական տալու օրն է. Աննա Գրիգորյան

14.05.2026 23:19

Արման Թաթոյանը բացահայտում է մարդկանց ընտրությունը վերահսկելու և վախեցնելու մեխանիզմը

14.05.2026 21:50

Միգուցե մենք միակ ուժն ենք, որն ունի ստրատեգիական մտածողություն, ինչը օդ ու ջրի պես պետք է Հայաստանին․ Լևոն Զուրաբյան

14.05.2026 20:28

Պատգամավոր Արմեն Խաչատրյանը փորձել է խեղաթյուրել իմ խոսքը՝ թաքցնելով իշխանության ձախողումները․ Իրինա Յոլյան

14.05.2026 18:41

Կրթական համակարգը՝ քաղաքական թրաֆիկինգի զոհ. Լիլիթ Գալստյան

14.05.2026 18:15

Նիկոլ Փաշինյանը քանդում է ՌԴ-ի հետ հարաբերությունները, և եվրոպացիները դա բարձր են գնահատում․ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը՝ Nouvelles d’Arménie-ին

14.05.2026 18:05

Հարցազրույց Սյունյաց թեմի առաջնորդ Մակար եպիսկոպոս Հակոբյանի հետ

14.05.2026 17:57

Միջազգային հեղինակավոր Legal 500 հարթակը հրապարակել է Կոնցեռն Դիալոգի կառավարիչ գործընկեր Արամ Օրբելյանի հարցազրույցը

14.05.2026 17:52

Խաղաղությունը, որի մասին խոսում են բոլորը, Ներքին Հանդում հավատ չի ներշնչում

14.05.2026 17:03

4-րդ երեխայի դեպքում՝ 2 մլն դրամ, 5-րդի դեպքում՝ բնակարան․ Սամվել Կարապետյանի ժողովրդագրական հեղափոխությունը

14.05.2026 16:36

Առաջին արդյունաբերական գոտին կառուցելու ենք Աշոցքում` մենք պետք է Հայաստանը դարձնենք արդյունաբերական երկիր․ Դավիթ Անանյան

14.05.2026 15:50

Դավիթ Բաբայանի՝ վերաքննիչ դատարանին ուղղված դիմումն անհետացել է․ նա ձայնային հաղորդագրություն է ուղարկել Բաքվի բանտից

14.05.2026 12:46