Եթե Ադրբեջանը գարնանը չհարձակվի, ուրեմն մեր առաքելությունը հաջողված է. ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար

29.03.2023 14:51
997

Հայաստանում Եվրամիության (ԵՄ) դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը գերմանական Deutsche Welle թերթին տված հարցազրույցում ասել է, որ «շատ հայեր կարծում են, որ Ադրբեջանը պատրաստվում է գարնանը հարձակվել, և որ հարձակման բացակայության դեպքում սա կլինի ԵՄ առաքելության հաջողությունը»:

«Մենք չենք կարող միջամտել, մենք ունենք միայն հեռադիտակներ և տեսախցիկներ մեր տրամադրության տակ», - նշել է ԵՄ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը` խոսելով սահմանային միջադեպերի մասին։

Շատ հայեր ուրախ են ԵՄ ներկայության համար, հավելել է Ռիտերը՝ ևս մեկ անգամ հիշեցնելով, որ դիտորդներին թույլ չեն տալիս մուտք գործել ադրբեջանական տարածք: Ռիտերը և նրա գործընկերները, հետևաբար, չեն կարողանում ֆիքսել, օրինակ, զորքերի տեղաշարժը հերթական հարձակման նախապատրաստման ժամանակ, գրում է Deutsche Welle-ն:

«Շատ հայեր կարծում են, որ Ադրբեջանը գարնանը կհարձակվի: Եթե դա տեղի չունենա, ուրեմն մեր առաքելությունն արդեն հաջողված է»,- ասել  է Ռիտերը:

ԵՄ առաքելության ղեկավարի այս հայտարարությանն արձագանքել է Ադրբեջանի ԱԳՆ-ն:

Մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն ասել է.«Մենք խստորեն դատապարտում ենք ԵՄ-ի հիմնական խնդիրը Հայաստանը Ադրբեջանից պաշտպանելը ներկայացնելը, ինչպես նաև ԵՄ առաքելության ղեկավարի հայտարարությունը Ադրբեջանի՝  ինչ-որ հարձակման նախապատրաստվելու մասին՝ հիմնված հայկական կողմի «կեղծ և զրպարտչական» (չակերտները՝ Tert.am) հայտարարությունների վրա»։

https://www.tert.am/

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40