Եթե անձրեւ է գալիս, ապա գետինը թաց է

09.06.2023 17:22
1076

Այս, առաջին հայացքից պարզունակ թվացող արտահայտությունը տրամաբանական խնդիրների հիմքերից մեկն է։ Երբ մարդ կորցնում է «եթե – ապա»-ի հանգուցային կապը, ապա դադարում է տրամաբանել։ Այս խմբի մարդիկ դառնում են մի քիչ խելապակաս, մի քիչ թեթեւամիտ, մի քիչ արկածախնդիր, մի քանի քիչ անտրամաբանող, մի քիչ հուզական, մի քիչ էքսցենտրիկ․․․ ու երբ այս մի քիչները գումարում ենք իրար, տեսնում ենք, որ տակը բան չմնաց, չմնաց ռացիոնալ հատիկ, չմնաց առողջ մտածողություն ու տրամաբանություն, չմնաց արարելու ունակություն։

Նման մարդիկ, ընդհանրապես, վտանգավոր են դառնում շրջապատի համար, որովհետեւ չգիտես որ պահին ինչ վնաս կարող են պատճառել։

Նման մարդիկ շատ ավելի վտանգավոր են դառնում, երբ հանրային դիրք են զբաղեցնում, առավել եւս՝ երբ երկիր ու ժողովուրդ են փորձում ղեկավարել։ Այս դեպքում վտանգը սպառնում է ողջ ժողովրդին, երկրին ու պետությանը։ Նման մարդիկ լինում են շատ հեշտ կառավարելի, հատկապես այն մարդկանց ու ուժերի կողմից, ովքեր տիրապետում են մեծ ֆինանսների, կամ ունեն ամուր կամք, ընդգծված խառնվածք։

Այս մարդկանց ձեռքը եթե մի փոքր իշխանություն է տրվում, նրանք փորձում են դրանից «քերել» առավելագույնը, հաշվի չնստելով ցանկալի արդյունքի հասնելու ճանապարհների ո՛չ բարոյական, ո՛չ հոգեւոր, ո՛չ խղճմտանքային որեւէ արժեքի հետ։

Մյուս կողմից այս մարդիկ շատ վախկոտ են։ Հիմնականում առաջնորդվում են «ընկնեմ ոտքերը կլիզեմ, բարձրանամ՝ գլուխը կկտրեմ» սկզբունքով։ Որքան առյուծ են ձեւանում ներսում, տանը, սեփական( ՞ ) երկրում, այնքան մուկ են դրսում, օտար, թեկուզ թշնամական երկրների ղեկավարների ներկայությամբ։ Դրսում ներկայանում են ո՛չ միայն ճմրթված կոստյումով, այլեւ ճմրթված հոգով, ճմրթված հոգեբանությամբ, ճմրթված լեզվով ու լեզվամտածողությամբ․․․ ընկճվում են, ճնշվում ներքուստ, հետո գալիս, ողջ «հերսը» թափում ներսում, որտեղ իրենց ուժը պատում է յուրայինների օգնությամբ միայն։

Եթե մարդը կորցնում է «եթե – ապա»-ի հանգուցային կապը, ապա նրան չեն տրվում նաեւ աստվածային օրենքները․ նրանք չգիտեն, որ Աստծո տված կյանքը միայն Աստված է իրավասու վերցնել, որ այն, ինչ դու՛ չես կառուցել, իրավասու չես քանդելու․․․

Որ՝ թերթը, որը դու չես բացել, իրավասու չես փակելու․․․

 

ԱՐԹՈՒՐ ՂԱՐԱԳՅՈԶՅԱՆ (ԳԼԽԱՎՈՐ ԽՄԲԱԳԻՐ)

hhtert.am

 

Ոստիկանության անունից տարածվում են կեղծ հաղորդագրություններ

05.10.2026 22:07

Միրզոյանը Փեզեշքիանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքը

05.10.2026 21:46

Մարկո Ռուբիոն և Ջեյհուն Բայրամովը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը

05.10.2026 21:36

ԿԳՄՍ նախարարի նորանշանակ տեղակալ Քրիստինա Թաթարյանը հայերենի գրագիտության հետ լուրջ խնդիրներ ունի

05.10.2026 17:17

Սողանքներից ու երաշտից մինչև անտառների վերականգնում․ Հայաստանի կլիմայական ռիսկերը և COP17-ի թիրախները

05.10.2026 16:12

Մեղրի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Գրիգորյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 16:08

Արարատ Միրզոյանը ներկայացրել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքները

05.10.2026 15:39

Մի ադրբեջանցի հարիֆ եկավ, պայթեցրեց իշխանությունների խաղաղության փուչիկը

05.10.2026 15:14

Արտաքին գերատեսչությունը խուսափում է պատասխանել ԹՐԻՓՓ ծրագրի վերաբերյալ հարցերին. «Հետք»

05.10.2026 14:54

Դավիթ Սանամյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից

05.10.2026 13:00

«Տիգրանաշենը միշտ մերն է եղել». Հրանտ Բագրատյան

05.10.2026 12:41

Երեխաներին պաշտպանած կնոջ կյանքի համար պայքարը շարունակվում է. նոր մանրամասներ

05.10.2026 12:12