Եթե այս տեմպերով շարունակվի կանոնները չպահպանելը, ստիպված կլինենք կրկին գնալ խստացումների (տեսանյութ)

13.05.2020 11:17
1160

Հակահամաճարակային պայմանները համատարած չեն պահպանվում։ Այս մասին քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ աշխարհում եւ մեր երկրում առկա իրավիճակը մարդիկ անտեսում են:

«Վերջին օրերին, ըստ ամենայնի, շատ իրադարձություններ եղան, որոնք ուշադրության կարիք ունեն, բայց ցավով ուզում եմ փաստել, որ կորոնավիրուսային իրավիճակը մարդկանց ուշադրությունից դուրս է մնում: Արդեն քանի օր է՝ մենք կորոնավիրուսի հարյուրից ավելի դեպքեր ենք ունենում: Հաշվի առնելով այն իրավիճակը, որ կորոնավիրուսը դեռ երկար ժամանակ առկա է լինելու մեր բոլորի կյանքում, մենք որոշեցինք շարժվել սահմանափակումները թուլացնելու թուլային տարբերակով, բացել տնտեսական գործունեության որոշակի ոլորտներ: Ի՞նչ էինք մենք ասել, որ մեզանից յուրաքանչյուրը պետք է անձնական պատասխանատվության իր չափաբաժինն ունենա: Ես փողոցներում տեսնում եմ իրար ձեռքով բարեւող, իրար կիպ կանգնած զրուցող, կոպիտ է հնչում, բայց իրար քիթ մտած  մարդկանց, դա մեծ խնդիր է, եւ մենք էլ մեծ խխնդիրներ կունենանք:

Մեզանից յուրաքանչյուրը կարող է խուսափել վարակվելուց եւ ուրիշին վարակելուց, եթե պահպանի հեռավորություն, չի կարելի իրար այդքան մոտ կանգնելով առանց դիմակի զրուցել իրար հետ, չպետ ք է առանց ախտահանված ձեռքերի դիպչել դեմքին: Ուզում եմ կոր անել, որ չախտահանված ձեռքերով չդիպչենք մեր դեմքին: Եվ առհասարակ ուզում եմ կոչ անել պահպանել ոչ միայն կորոնավիրուսային, այլ անձնական հիգիենայի կանոնները»,-ասաց վարչապետը:

նա հավելեց, որ վերջին օրերին  կորոնավիրուսի հարյուրավոր դեպքեր են գրանցվում ամեն օր, արդեն 48 մարհվան դեպք կա : Այս վիրուսը, ըստ վարչապետի, դեռ մեկ տարուց ավելի պահպանվելու է, եւ մարդիկ պետք է սովորեն ապրել այդ պայմաններում եւ ապրել՝ անհատական պատասխանատվություն եւ անձնական պաշտպանություն ունենալով:

«Տասնյակ մարդիկ վարակել են ուրիշներին եւ առանց կաշկանդվելու համաճարակային իրավիճակ ստեղծել՝ չպահպանելով տարրական կանոններ:

Մենք կարող ենք խուսափել մի իրավիճակից, երբ արդեն տեղ չենք ունենա՝ կորոնավիրուսով հիվանդներին բուժօգնություն տրամադրելու համար:

Այս իրավիճակում մենք հնարավոր է՝ խստացնենք հակահամաճարակային միջոցառումները, հակառակ դեպքում  ստիպված կլինենք նորից մտցնել սահմանափակումներ:

Մայիսի  4-ից հետո մեր կողմից արված թուլացումները մեզ հնարավորություն են տվել վերականգնել տնտեսության կորուստները, բայց եթե այս տեմպերով շարունակվի, մենք ստիպված կլինեն նորից կիրառել շատ խիստ միջոցներ, ինչը ոչ ձեզ համար է ցանկալի, ոչ էլ մեզ: Կորոնավիրուսային համաճարակն առաջ է ընթանում մեծ թափով եւ կրկին ու կրկին կոչ եմ անում ցուցաբերել առանձնահատուկ պատասխանատվություն եւ լրջություն, որպեսզի 1 տարում ստիպված չլինենք փակվել, հետո նորից բացվել ու նորից փակվել տներում»,-նշեց վարչաեպտը՝ եւս մեկ անգամ կրկնելով այն բոլոր կանոնները, որոնք անհրաժեշտ է պահպանել՝ վարակվելուց զերծ մնալու համար:

 

armtimes.com

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40