Ե՛վ ադրբեջանցիները, և՛ հայերն ասում են, որ ապաշրջափակման գործընթացում ամենամեծ առաջընթացը գրանցվել է Ռուսաստանի մասնակցությամբ հարթակում. Օվերչուկ

19.06.2023 17:18
784

Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի  շրջանակում ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում խոսել է Ադրբեջանի և Հայաստանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացին Արևմուտքի մասնակցության մասին:

 Այդ մասին հայտնում է tert.am-ը:

Լրագրողը հարցին առ այն, թե արդյոք Ռուսաստանն Արևմուտքի կողմից նկատում է տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացին միջամտելու փորձեր, Օվերչուկն ասել է. «Մենք գիտենք, և դա երևում է (Եվրոպական խորհրդի նախագահ) Շառլ Միշելի հայտարարություններից, որոնք նա հրապարակում է Ադրբեջանի նախագահի, ՀՀ վարչապետի հետ բանակցություններից հետո, որ այդ հանդիպումներին քննարկվում են տրանսպորտային ապաշրջափակման խնդիրները: Միաժամանակ նշվում է այս հարցում կողմերի գրանցած  առաջընթացը։ Ինչպես հասկանում եք, այս առաջընթացը ձեռք է բերվել եռակողմ հարթակում՝ Ռուսաստանի մասնակցությամբ, թեև պարզ է, որ եվրոպացիները չեն նշի այդ մասին։

Մեր բանակցող գործընկերները համաձայն են, որ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի վերաբերյալ ստեղծված հարթակում, դա ասում են և՛ ադրբեջանցիները, և՛ հայերը, ամենամեծ առաջընթացն է գրանցվել։  Եվ այստեղ այսօր նկատվում է արդյունք. դա իսկապես այդպես է: Փոխվարչապետների եռակողմ աշխատանքային խմբի ձևաչափից դուրս գալն ակնհայտ բացասական հետևանքներ կունենա բոլորի համար»։

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22