Եվրոպական հանձնաժողովն առաջարկել է ԵՄ-ի երկրներին գազի վերաբերյալ գործարք կնքել Ադրբեջանի հետ

14.07.2022 21:53
999

Եվրոպական հանձնաժողովն առաջարկել է ԵՄ-ի երկրներին գործարք կնքել Ադրբեջանի հետ բնական գազի ներմուծումն ավելացնելու եւ խողովակաշարն ընդլայնելու համար, նշվել է այն փաստաթղթում, որին ծանոթացել է Reuters-ը։

Փոխըմբռնման հուշագրի նախագիծը, որը պահանջում է համապատասխան կառավարությունների հավանությունը եւ կարող է փոխվել, ռուսական գազից կախվածությունը կրճատելու Եվրամիության ջանքերի մի մասն է։

«Կողմերը ձգտում են բնական գազի երկկողմ առեւտուր անել՝ ի հաշիվ Հարավային գազային միջանցքով Եվրամիություն գազի արտահանման՝ ամեն տարի, մինչեւ 2027թ., մոտ 20 մլրդ խորանարդ մետր ծավալով»,- նշվել է հուլիսի 11-ի փաստաթղթում։

Էներգետիկայի գծով եվրահանձնակատար Քադրի Սիմսոնը Ադրբեջան կայցելի այս ամսվա վերջին։

Տրանսադրիատիկ գազատարով անցած տարի եվրոպական երկրներ (ինչպես, օրինակ, Իտալիա) է հասցվել ավելի քան 8 մլրդ խորանարդ մետր ադրբեջանական գազ։

Նախագծում նշվել է, որ երկու կողմերը կխրախուսեն այդ ցանցի ընդլայնման ֆինանսավորումը՝ Եվրոպա մատակարարումներն ավելացնելու համար։

Մատակարարումների աճը Ադրբեջանից կպահանջի ընդլայնել գազի սեփական արդյունահանումը։

Նախագծում ընդգծվել է «երկարաժամկետ, կանխատեսելի եւ կայուն պայմանագրերի» կարեւորությունը գազ արտադրողների անվտանգության ապահովման համար։ Բայց դրանում նաեւ նշվել է, որ ապագա գազային պայմանագրերը պետք է համաձայնեցվեն ԵՄ-ի նպատակների հետ կլիմայի փոփոխության ոլորտում, ինչը, ըստ Բրյուսելի,  կպահանջի կտրուկ նվազեցնել գազի օգտագործումը, հատկապես 2030թ. հետո։

Երկու կողմերը պետք է ակտիվացնեն մեթանի արտանետումների զսպմանն ուղղված ջանքերը։

Ռուսական գազի մատակարարումների հետագա կրճատման առիթով անհանգստությունն այս շաբաթ խորացել է՝ «Հյուսիսային հոսք-1» գազատարի պլանային նորոգումն սկսելուց հետո, որով գազ է մատակարարվում Գերմանիա։ Եվրոպայում կարծում են, որ Մոսկվան կարող է երկարացնել անջատումը։

Համաձայնագրի նախագծում նշվել է, որ ԵՄ-ը եւ Ադրբեջանը նաեւ ուսումնասիրելու են միջցանցային միավորումների զարգացումը եւ քննարկելու են ջրածնի առեւտուրը։ 

news.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40