Եվս մի վարույթ՝ ԶՊՄԿ-ի դեմ. Նորաշենիկ գետն աղտոտված պարզվածք է լցվել

07.08.2018 17:32
1607

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աղտոտված պարզվածքը Արծվանիկի պոչամբարից Նորաշենիկ գետ թափվելու փաստի առթիվ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հարուցել է վարչական վարույթ:

Տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանը մեզ հետ զրույցում հայտնել է, որ  տեսչական մարմնի Սյունիքի ստորաբաժանման աշխատակիցներն ահազանգ են ստացել, ինչից հետո Նորաշենիկից նմուշառում են արել և ուղարկել Երևանի լաբորատորիա:

Ա. Գրիգորյանի փոխանցմամբ՝ լաբորատոր փորձաքննության արդյունքում պարզվել է, որ պարզվածքում մի շարք մետաղների սահմանային թույլատրելի խտությունը գերազանցվել է:  Տեսչական մարմնի ղեկավարը նշում է, որ դեռ չեն գնահատել, թե ինչ վտանգներ կարող են լինել այդ դեպքում, մանրամասները պարզ կդառնան տեսչական ստուգումներից հետո:

Վարչապետի հանձնարարականով տեսչական մարմինը հերթով ստուգումներ է անցկացնելու Հայաստանի հանքավայրարերում: Արթուր Գրիգորյանի տեղեկացմամբ՝  ավարտել են Ամուլսարի հանքավայրի ստուգումները: Արդյունքներն ամփոփելուց հետո ստուգումներ են սկսելու ԶՊՄԿ-ում: Նորաշենիկ գետից վերցված նմուշների լաբորատոր փորձաքննության արդյունքները, ըստ Ա. Գրիգորյանի, ի գիտություն կընդունեն ստուգումների ժամանակ:

Հիշեցնենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ պոչամբարից դուրս եկող պարզվածքը չի համապատասխանում թույլատրելի նորմերին: Պարբերական բնույթ կրող նման բազմաթիվ դեպքերի անդրադարձել ենք նախկինում:  

Տեսչական մարմինը վարչական վարույթ է հարուցել ևս մեկ փաստի առթիվ. խոսքը Կապանի Աճանան և Նորաշենիկ գյուղերի միջև ընկած տարածքում երկար տարիներ կուտակված պոչանքիմասին է, որը ԶՊՄԿ-ն այդպես էլ չի տեղափոխել Արծվանիկի պոչամբար:    

hetq.am

Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի շնորհավորական ուղերձը՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 10:32

Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի ուղերձը՝ Ուսուցչի տոնի առթիվ

05.10.2026 10:27

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 10:22

Ալիևը «Ենի Ազերբայջան»-ի 8-րդ համագումարում շեշտեց ուժային ճնշման շարունակությունն ու արտաքին վտանգները

05.10.2026 10:19

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին

05.10.2026 10:11

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23