«Ֆեյքերով» զբաղվելը ԱԱԾ-ի գործառույթը չէ, դրա լուծումը ես չեմ տեսնում. Էդմոն Մարուքյան

05.04.2019 18:44
1115

ԱԱԾ-ի գործառույթը կլինի այն, եթե օրինակ՝ թշնամին խոցի մեդիադաշտ մեդամանիպուլյացիայով եւ  կարողանա  ազդել հասարակության կարծիքի վրա: Այս մասին այսօր՝ ապրիլի 5-ին, Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԱԱԾ-ին տրված հանձնարարականին՝ կապված մանիպուլյացիաներ անող «ֆեյքերին» կոշտ հակահարված տալուն:

Մարուքյանի խոսքով՝ ամենօրյա ռեժիմով իրենց վրա աղբ է լցվում «ֆեյքերով», եւ ավելացրեց, որ կան նաեւ իրական օգտատերեր: Նա խնդրի լուծումն ավելի շատ տեսնում է հասարակության քաղաքացիական գիտակցության բարձրացման մեջ. «Դա մեդիագրագիտության  հարց է, որ մարդիկ տեսնեն՝ ո՞ր կայքը ինչ է ներկայացնում իրենից, կարելի՞ է հավատալ դրան, թե՝ ոչ: Կան եւ՛ ֆեյքեր, եւ՛ իրական օգտատերեր, որոնք ամենօրյա ռեժիմով մեզ վրա աղբ են լցնում: Վատ է, որ ԱԱԾ-ն է զբաղվելու դրանով, որովհետեւ դա ԱԱԾ-ի գործառույթը չէ»,- ասաց նա:

Նա նշեց նաեւ, որ մարդիկ Հայաստանում կանտորաներ են պահում, որ իրենց գովեն, կամ իրենց հակառակորդներին մեդիա դաշտում ոչնչացնեն.

«Հուսով եմ՝ ԱԱԾ-ն կկարողանա ապահովել արդյունքներ, եւ մանիպուլյացիաներ անող «ֆեյքերը» կոշտ հակահարվածներ կստանան»,- ասաց Մարուքյանը:

Հիշեցնենք, որ կառավարության երեկվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ տնօրենին հանձնարարել էր կոշտ հակահարված տալ սոցցանցերում հասարակական կարծիքի մանիպուլյացիաներ անող «ֆեյք» օգտատերերին։ Լրագրողների հետ զրույցում ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը նշել էր, որ «ֆեյքերի» դեմ պայքարը պետք է լինի շատ զգույշ եւ մտածված։

news.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40