Գագիկ Գինոսյանին հրաժեշտ տվեցին ծափողջույններով և «Յարխուշտա»-ով

09.02.2024 15:04
810

Երևանի Կամերային երաժշտության տանը հազարավոր մարդիկ վերջին հրաժեշտը տվեցին կյանքից անժամանակ հեռացած «Կարին» ազգագրական երգի ու պարի համույթի գեղարվեստական ղեկավար, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանին։

Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ Գինոսյանն ամբողջանվեր հայ մարդ էր, ում համար հայրենիքն ու պետությունը, Հայաստանն ու հայությունը, Սիփանն ու Խուստուփը մեկ ամբողջություն էին՝ անբաժան ու անբեկանելի։

«Նա իր կյանքը տվեց մեր հայրենիքին, նրա պաշտպանությանը, հանրակրթությանը, մշակույթին և ամենօրյա պայքարով փաստորեն, որպես մեծն Նժդեհի հետնորդ, որպես ազգի և հողի միասնության ջատագով ու ռահվիրա, օրինակ տվեց մեծին ու փոքրին, հատկապես նոր սերնդին։ Կյանքը շարունակողներս արժանի լինենք մեծն Գագիկի հիշատակին, ում համար հերոս բառը շատ ընտրովի և մասնակի կհնչեր, մարդ, ում կյանքը հայրենիքի հետ էր, նրա մեջ և նրա համար»,- ասաց Հովհաննիսյանը։

Հազարավոր հայրենակիցների մեջ էր նաև ակադեմիկոս, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, ով «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ Գինոսյանը ճիշտ այն տեսակն էր, որ մեզ այսօր պետք է առավել, քան երբևէ։  

«Գինոսյանը վարում էր ռադիոհաղորդաշար շատ հետաքրքիր վերնագրով՝ «Հայու տեսակ»։ Թեև խոսում էր ուրիշների մասին, բայց նա ինքն էլ հենց այդ տեսակն էր մարմնավորում։ Վստահաբար կարող ենք ասել, որ այսօր ընկավ հայոց կաղնիներից մեկը, որովհետև այսքան հանրային ճանաչում ունեցող, այսքան ազգային նկարագրով մարդ կյանքում շատ քիչ ենք տեսել։ Գագիկ Գինոսյանն իսկապես եզակի երևույթ էր։ Նրա հետ ունեմ քսանհինգ տարվա մտերմություն։ Որտեղ ասեք, հանդիպել ենք՝ Լոս Անջելեսից մինչև Եվրոպա, Ռուսաստանի զանազան քաղաքներում և, իհարկե, Արևմտյան Հայաստանում ու Արցախում։ Չեմ պատկերացնում այդ տեսակի մեջ տեղավորվող մի հայ մարդ, ով չճանաչեր Գինոսյանին։ Մի՞թե մարդ կարող էր միս և արյուն լինելով՝ այդքան հայկականություն պարունակել իր մեջ, այդքան պաշտել Հայրիկ Մուրադյան, Լեոնիդ Ազգալդյան, և վերջապես Գարեգին Նժդեհ։ Ձեռքի տակ ուներ Նժդեհին վերաբերող մի քանի գրքեր, դրանց էջերն արդեն քրքրվել էին, նա անգիր գիտեր բազմաթիվ թևավոր խոսքեր Նժդեհից։ Այս ծանր պահին տեսնում եմ միայն մեկ մխիթարություն։ Հետևորդների, իր ստեղծած դպրոցի սաների ահռելի բանակը, որում գերակշռում են երիտասարդները, վերստին ծլարձակելու է՝ որպես գինոսյանական տեսակ»,- ասաց Մելքոնյանը։

Առավել հուզիչ էր այն  պահը, երբ վաստակաշատ արվեստագետի աճյունը դուրս բերելիս՝ նրա սաներն աննկարագրելի ոգևորությամբ պարեցին «Յարխուշտա»։ Հազարավոր մարդիկ ծափողջույններով ճանապարհեցին Գագիկ Գինոսյանին, իրենց որակմամբ՝ Հայոց պարի սպարապետին, ում մարմինն ամփոփվեց Եռաբլուր պանթեոնում՝ իր զինակից ընկերների կողքին։

armenpress.am

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22