Գագիկ Մկրտչյան փորձառու զինվորականը ծանր է տանում, որ իրենց ազատագրած հողերն անցել են թշնամուն

01.12.2020 17:37
6087

Դավիթբեկում, դիրքապահ մարտիկներով շրջապատված, հանդիպեցինք Գագիկ Մկրտչյանին` Արցախյան առաջին պատերազմի ակտիվ մասնակից, պահեստազորի կապիտան, Կապանի տարածքի երկրապահ ջոկատների շտաբի պետ (1990-1993 թթ.)` մինչեւ հայկական կանոնավոր բանակ ստեղծվելը, այնուհետեւ խառը  հրթիռահրետանային դիվիզիոնի հրամանատարի տեղակալ. զինծառայությունը թողել է 1999 թ. հոկտեմբերի 27-ից հետո` Սպարապետ Վազգեն Սարգսյանի եղերական մահով պայմանավորված։ 
Նրան խնդրեցինք զուգահեռներ անցկացնել Արցախյան առաջին գոյամարտի եւ մերօրյա պատերազմի միջեւ։ 
- Տարբերությունը գլխավորապես սպառազինության մեջ է, պատահական չէ, որ մեր ռազմագետներն այս պատերազմը բնորոշել են հինգերորդ սերնդի պատերազմ, - ասաց նա։ 
Փորձառու զինվորականը ծանր է տանում հատկապես այն հանգամանքը, որ իրենց ազատագրած հողերն անցել են թշնամու ձեռքը։ 
Հիմա շատ են կարծիքներ հնչում, թե մենք պարտվեցինք… 
Ըստ Գագիկ Մկրտչյանի` զինվորը չի պարտվել, հնարավորությունների սահմաններում կատարել է իր առջեւ դրված առաջադրանքները։ Քանի որ հակառակորդն արդիական զենքերով էր կռվում եւ օտարերկրացի վարձկաններ կային նրանց շարքերում, հաջողության նժարը նրա կողմը թեքվեց։
Գագիկ Մկրտչյանը նաեւ այն համոզումն ունի, որ անցյալից դասեր չենք քաղում. «2016 թ. ապրիլյան պատերազմը դաս պիտի լիներ մեզ համար, այդ ժամանակ հակառակորդն օգտագործեց անօդաչու թռչող սարքեր, մինչդեռ անհրաժեշտ եզրակացություն չարեցինիք եւ շատ դառը գին վճարեցինք` մեր երիտասարդ զինվորների կյանքի գնով»։

Վահրամ Օրբելյան
 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40