«Գանձասար-Կապանը» ֆուտբոլի Հայաստանի գավաթի եզրափակչում

19.04.2018 15:52
1346

Ֆուտբոլի Հայաստանի գավաթի կիսաեզրափակիչ խաղում «Գանձասար-Կապանը» ապրիլի 18-ին պատասխան հանդիպումում հաղթել է Գյումրիի «Շիրակին» (առաջին հանդիպումն ավարտվել էր ոչ-ոքի՝ 1:1 հաշվով) եւ դուրս եկել եզրափակիչ: Մեկ օր առաջ եզրափակչի ուղեգիր էր ձեռք բերել նաեւ Երեւանի «Ալաշկերտը»՝ հաղթահարելով Երեւանի «Բանանցի» արգելքը: Գավաթի խաղարկության եզրափակիչը նախատեսված է մայիսի 16-ին «Հանրապետական» մարզադաշտում:

Ինչ վերաբերում է ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությանը, ապա «Գանձասար-Կապանը» մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է չորրորդ հորիզոնականը, առաջատարից՝ Գյումրիի «Շիրակից» հետ մնալով երեք միավորով: Հետաքրքիր է, որ առաջ չորս թիմերն առաջնության վերջնամասում դասավորվել են մեկ միավորի տարբերությամբ, ինչը նշանակում է, որ առաջնության վերջնագծում թիմերի մասնակցությամբ յուրաքանչյուր հանդիպում եզրափակչի պես է լինելու: Առաջիկա հանդիպումը «Գանձասար-Կապանը» անցկացնելու է ապրիլի 22-ին Երեւանի «Բանանցի» հետ, ինչը սկզբունքային հանդիպում է լինելու երկու կողմերի համար:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40