Գարեգին Բ-ն դիմել է Պատրիարք Կիրիլին Ադրբեջանում դատապարտված Կարեն Ղազարյանին ազատելու հարցում միջնորդելու խնդրանքով

02.04.2019 21:26
1196

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը Մոսկվայում Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հետ հանդիպմանը վերջինիս խնդրել է միջնորդել Ադրբեջանում 20 տարվա ազատազրկման դատապարտված Կարեն Ղազարյանի ազատ արձակման հարցում:

«Ցանկանում ենք Ձեր ուշադրությունը հրավիրել նաև այս միջադեպի վրա: Վերջերս 20 տարվա ազատազրկման է դատապարտվել դեռևս ամռանն անհայտ հանգամանքներում Ադրբեջանի տարածքում հայտնված ՀՀ քաղաքացին Տավուշի մարզի Բերդավան գյուղից՝ Կարեն Ղազարյանը, որը հոգեկան խնդիրներ ունի»,- ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ռիա-նովոստի»-ն, ասել է Ամենայն Հայոց կաթողիկոսը:

Վերջինս նշել է, որ Կարեն Ղազարյանի նկատմամբ դատական որոշումն ընդունվել է մարդու իրավունքների ակնհայտ խախտումներով:

«Հաշվի առնելով մեր նախորդ փորձը որպես հոգևոր առաջնորդների՝ դիմում ենք Ձերդ Սրբությանը՝ խնդրանքով միջնորդելու Ադրբեջանի հոգևոր և աշխարհիկ իշխանություններին երիտասարդին ընտանիք վերադարձնելու համար՝ միջազգային պարտավորվածությունների համաձայն», - հավելել է Գարեգին Բ կաթողիկոսը:

Հայաստանի հոգևոր առաջնորդը նաև շնորհակալություն է հայտնել Համայն Ռուսիո պատրիարքին հոգևոր առաջնորդների եռակողմ հանդիպումների կազմակերպման համար, որոնց նպատակն է նպաստել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը:

«Ղարաբաղյան հակամարտությունն ունի բացառապես խաղաղ կարգավորում՝ տարածաշրջանում խաղաղության պահպանման և կայունության ամրապնդման համար: Հակամարտության կարգավորման համար առաջին հերթին անհրաժեշտ է ձևավորել համապատասխան մթնոլորտ, այդ թվում՝ փոխադարձ վստահության ամրապնդման ու ռազմատենչ հռետորաբանության նվազեցման: Հայաստանի իշխանությունները, ժողովուրդն ամուր են խաղաղության ձգտման և համերաշխության կամքում, սակայն այդ ճանապարհը չի կարող լինել միակողմանի»,- ավելացրել է Գարեգին Երկրորդը:        

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34