Գազամատակարարման պլանային ընդհատումներ կլինեն Շիրակի, Արագածոտնի, Սյունիքի, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերում և Երևանում

22.09.2021 11:33
1134

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 23-ին՝ ժամը 09։00-ից մինչև սեպտեմբերի 24-ը ժամը 20։00-ն, կդադարեցվի Շիրակի մարզի Աղին, Իսահակյան, Լանջիկ, Ջրափի, Սարակապ, Սառնաղբյուր, Ձիթհանքով, Քարաբերդ, Հայկաձոր, Անի կայարան, Անիպեմզա, Բագրավան գյուղերի, Արագածոտնի մարզի Թալին քաղաքի, Մաստարա, Աշնակ, Թաթուլ, Ակունք, Իրինդ, Դավթաշեն, Եղնիկ, Շղարշիկ, Կաթնաղբյուր, Ցամաքասար, Սուսեր, Զարինջա, Հացաշեն, Նոր Արթիկ, Դաշտադեմ, Արտենի, Արագածավան գյուղերի գազասպառողների, տարածաշրջանում գործող ԱԳԼՃԿ-ների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը: «Գազպրոմ Արմենիա»-ի հասարակայնության և ԶԼՄ-ներիի հետ կապերի ծառայությունը տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 23-ին՝ ժամը 09:00-ից մինչև սեպտեմբերի 24-ը ժամը 11:00-ն, կդադարեցվի Սյունիքի մարզի Գորայք գյուղի գազասպառողների և «Ս.Կ. Կազ» ՍՊԸ-ի գազամատակարարումը:

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի նաև Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Հ.Էմին 1-ին նրբանցքի, Մալխասյան փողոցի թիվ 1, 3, Մամիկոնյանց փողոցի թիվ 62 բազմաբնակարան շենքերի, Հ.Էմին փողոցի առանձնատների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, 10:30-ից մինչև ժամը 18:00-ն՝ Կոտայքի մարզի Զովունի գյուղի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն՝ Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ համայնքի գազասպառողների գազամատակարարումը:

«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները:  Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով»,-ասված է հաղորդագրության մեջ:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40