Քաջարան-Մեղրի հատվածի շինարարությունը կմեկնարկի մոտ ժամանակներս. փոխնախարար

05.12.2023 18:50
989

2024 թվականին Հայաստանի իշխանությունները նախատեսում են սկսել աշխատել երկու կարևոր թունելների վրա։

«Հյուսիս-Հարավ» լոգիստիկ ծրագրի շրջանակներում Քաջարան-Մեղրի հատվածի շինարարությունը կսկսվի մոտ ժամանակներս։ Այս մասին հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Քրիստինե Ղալեչյանը՝ ելույթ ունենալով «Նոր իրողություններ և խաղաղության խաչմերուկ» համաժողովում։

Հոկտեմբերին համաձայնագիր ստորագրվեց Ագարակ-Քաջարան նոր ճանապարհի կառուցման մասին (Իրանի սահմանից դեպի Սյունիքի մարզի կենտրոն): Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամից (ԿԶԵՀ) ստացված վարկով շինարարությունը կիրականացնի իրանական Abad Rahan Pars և Tunnel Sad Ariana ընկերությունների կոնսորցիումը։

«Դա թույլ կտա ավելացնել ենթակառուցվածքային հզորությունները երկրի հարավում և համապատասխանեցնել դրանք միջազգային չափանիշներին։ Մենք ակնկալում ենք 2024 թվականին սկսել երկու կարևոր թունելների՝ Մեղրիի լեռնաշղթայի 7 կմ հատվածի, ինչպես նաև Սիսիան-Քաջարան հատվածի աշխատանքները»,-ասել է Ղալեչյանը։

Հիշեցնենք, որ Սիսիան-Քաջարան 60 կմ երկարությամբ նոր ճանապարհն անցնելու է լեռնային բարդ ռելիեֆով։ Այն կներառի 27 կամուրջ՝ 4,7 կմ ընդհանուր երկարությամբ և 9 թունել՝ 12,5 կմ ընդհանուր երկարությամբ (ամենաերկարը Բարգուշատի թունելն է՝ մոտ 8,6 կմ երկարությամբ)։ «Հյուսիս-Հարավ» նախագիծը թույլ կտա իրանական սահմանից մինչև վրացական սահման հեռավորությունը 556-ից կրճատել մինչև 490 կմ, կհեշտացնի ելքը դեպի Սև ծով ոչ միայն Հայաստանի, այլև Իրանի և Պարսից ծոցի ավազանի երկրների համար: Ճանապարհի շինարարությունը, ենթադրաբար, կավարտվի 2030 թվականին։

armeniasputnik.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40