Գազայի հատվածում 1 մլն երեխաների կյանքը կախված է մազից. ՅՈւՆԻՍԵՖ

12.11.2023 11:28
751

1 մլն երեխաների կյանքը Գազայի հատվածում կախված է մազից, ասել է ՄԱԿ Մանկական ֆոնդի (ՅՈւՆԻՍԵՖ) Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի գծով տարածաշրջանային տնօրեն Ադել Հոդրը։

«Հազարավոր երեխաներ են մնում Գազայի հյուսիսային հատվածում, մարտական գործողությունների ակտիվացման պայմաններում։ Այդ երեխաները գնալու տեղ չունեն, եւ նրանք ենթարկվում են հսկայական վտանգի,- նշվել է Հոդրի հայտարարությունում։- Հիվանդանոցների պաշտպանությունը եւ կենսականորեն կարեւոր դեղամիջոցների առաքումը պարտավորություն է ռազմական ժամանակի օրենքներով, եւ հիմա անհրաժեշտ են թե՛ մեկը, թե՛ մյուսը»։

ՅՈւՆԻՍԵՖ-ի հայտարարության համաձայն՝ դեռ մինչեւ մարտական գործողությունների սկսվելը Գազայի հատվածում լրջորեն ծանրաբեռնված էին երեխաների առողջության պահպանման ծառայությունները. առողջապահության ոլորտում բացակայում էին անհրաժեշտ նյութական ենթակառուցվածքը, բուժսարքավորումները, իսկ ծառայությունների տրամադրումը, ներառյալ ջրամատակարարումը, հաճախ ընդհատվում էր էլեկտրաէներգիայի անջատման պատճառով։

Նշվել է նաեւ, որ ավելի քան 1,5 մլն տեղահանված անձինք, այդ թվում 700 հազար երեխա, ներկայում անվտանգ ջրի հասանելիությունից զրկված է եւ ապրում է ահավոր սանիտարական պայմաններում։ Օրեցօր ավելանում է  վարակների եւ հիվանդությունների վտանգը հատկապես երեխաների համար։ 

News.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40