Գեւորգով Յուրի․ հայրենիքը վեր դասեց  կյանքից

02.06.2021 17:51
2189

Յուրի Նիկոլայի Գեւորգով․ ծնվել է 1985 թ․ հուլիսի 9-ին Ադրբեջանի Սովետական Սոցիալիստական Հանրապետության Բաքու քաղաքում։ Բաքվի ջարդերից հետո ընտանիքը հանգրվանել է Սյունիքում՝ Կապանում, ապա՝ Քաջարանում։ Սովորել է Քաջարանի թիվ 1 դպրոցում։ 9-րդ եւ 10-րդ դասարանները սովորել է Սյունիքի միջնակարգ դպրոցում։

2003 թ․ զորակոչվել է բանակ, ծառայել է Արցախի Հանրապետության Մարտակերտ քաղաքի զորամասում, զինվորական մասնագիտությամբ ականանետի նշանառու էր։

Աշխատում էր Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատում՝ փոխարկիչի մեքենավար։

2018 թ․ ամուսնացել է, ունի երկու դուստր։

Յուրիի կրտսեր դուստրը ծնվել է հոր զոհվելուց ամիսներ անց․ ավագը երկու տարեկան է․ հայրիկին լավ է հիշում, հայրիկի նկարները ցույց է տալիս երկու ամսական քույրիկին, որ քույրիկն էլ ճանաչի հայրիկին, Սրբուհին մեկ այլ զբաղմունք էլ ունի՝ ժամերով նստում է մուտքի դռան մոտ ու հետեւում ոտնաձայներին, որ հայրիկի գալու պահը հանկարծ բաց չթողնի․․․

Յուրիի մասին մեզ պատմում են Սյունիքի միջնակարգ դպրոցի ուսուցիչները։ Մոտ 20 տարի անց էլ ռուսերենի ուսուցչուհի Էլզա Բաղդասարյանը չի մոռանում իր համեստ, ժպտերես աշակերտին․ «Յուրիի բնավորության ամենաառանձնահատուկ գիծը համեստությունն էր, բացառիկ հարգալից տղա էր, չարաբաստիկ պատերազմից օրեր առաջ եմ հանդիպել՝ պահպանել էր իրենց սերնդին հատուկ հարգանքն ու միայն իրեն պատկանող յուրահատուկ ժպիտը։ Հիշում եմ, որ շատ արագ մերվեց դասարանին՝ իր մարդկային բնավորության օգնությամբ։ Շատ-շատ եմ ափսոսում, որ նրա նման երիտասարդն այսօր մեր կողքին չէ, ինչ-որ բան սխալ է՝ նրա պես մարդիկ պիտի երկար ու երջանիկ ապրեին․․․»։

Ուսումնական գծով տեղակալ Աշխեն Իսրայելյանի  հայացքում բարի հուշերի ժպիտն ու ափսոսանքն իրար են փոխարինում․ «Մեր Յուրիի ժպիտը մոռանալ անհնար է, համեստ տղա էր, բայց սեփական կարծիքն ուներ ու իր տեսակետը համեստորեն առաջ էր տանում։ Հերոս դառնալու համար մի վայրկյան է պետք, մարդ լինելու համար՝ մի ամբողջ կյանք․ Յուրին հենց այն տեսակն էր, ով իր ապրած  կարճ կյանքի  ընթացքում ապացուցեց, որ մարդ է եւ լա՛վ մարդ․․․»։

2020 թ․ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը պատերազմ սկսեց․ սեպտեմբերի 28-ին Յուրին միացել է Քաջարանի մերձակա սահմանները պաշտպանող խմբերին։ Հոկտեմբերի 8-ին կամավոր մեկնել է Արցախ, մասնակցել Ջրականի /Ջաբրայիլ/ եւ Իշխանաձորի պաշտպանության մարտերին։

2020 թ․ հոկտեմբրի 17-ին զոհվել է Խուդաֆերինի ջրամբարի մոտակայքում։

 Յուրի Գեւորգովը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայության» մեդալով։

Տիգրանուհի Բադալյան

 

Կուրկուտի փառատոն․7 տարի ավանդույթի համով

15.11.2026 10:48

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21