Եղվարդի մայրական դաշտը

24.03.2014 14:26
2349

Նախքան ակնարկիս բուն նյութին անցնելը հիշեցի մի դիպված, որն անմիջապես առնչվում է ասելիքիս հետ:

Երեւանի պետական համալսարանում երկրորդ կիսամյակի երեք քննությունը հանձնել էի գերազանց, սակայն քաղաքատնտեսությունից ստացել էի չորս: Դասախոս Սուրեն Միքայելյանից (ծագումով Վ. Խոտանանից) խնդրեցի թույլատրել վերահանձնել եւ ստանալ գերազանց, որը կնպաստեր կրթաթոշակիս ավելացմանը:

Նա հարցրեց՝ ի՞նչ ունես: Ասացի, որ հայրս պատերազմի առաջին խմբի հաշմանդամ է, ես էլ 10 երեխայից ավագն եմ:

- Քո հայրը կապիտալիստ է, մայրը՝ ազգապահպան:

- Ինչի՞ մասին եք խոսում, նա ունի ընդամենը մի քանի ոչխար, մեկ էլ՝ մի էշ:

- Ես քեզ սխալ եմ գնահատել, եթե չգիտես, որ մարդն ամենամեծ արժեքն է, երկրի հարստությունը, ուստի խնդրելու իրավունք չունես: Հետո նա պատմեց, որ ունի ընդամենը մի տղա, ով վատառողջ է, որից ծնվածը` նույնպես…

Եկա հանրակացարան, որտեղ միեւնույն սենյակում ապրում էր համագյուղացի, 11 երեխա ունեցող ընտանիքի չորրորդը՝ Սլավիկ Հարությունյանը (այժմ` կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր) կես-կատակ, կես-լուրջ ասացի. «Գիտե՞ս, որ կապիտալիստի տղա ես, դասախոսս ասաց, ովքեր շատ երեխա ունեն, նրանց հայրերը կապիտալիստ են, մեր ազգի պաշտպաններն էլ իմ ու քո մայրերն են»:

Էդ ո՞վ է տեսել, որ կապիտալիստի տղան ծակ շալվարով ման գա, գիշերն էլ պահակություն անի (երկուսս էլ հանրակացարանում գիշերային դռնապահ էինք):

Երբ եկան ազերիներից մեր սահմանների պաշտպանության օրերը, նա եկավ գյուղ, միասին կազմեցինք քաղաքաբնակ եղվարդցիների ցուցակը, ստեղծեցինք օգնության հանձնաժողով: Մի հայտարարությունից Կապան եւ Քաջարան քաղաքներում ապրող 113 եղվարդցի եկավ, որոնց միջոցով սահմանում հերթապահողների համար կազմակերպվեց բազմակողմանի օգնություն:

Միասին սկսեցինք հաշվել մինչեւ 1970թ. ծնվածներին (առանց թոռների եւ ծոռների): Պարզվեց, որ Եղվարդից չորս մայր՝ Սաթենիկ Հարությունյան, Վարսենիկ Հարությունյան, Աշխեն Աղավելյան, Հասմիկ Սարգսյան, հերոսուհի մայրեր են, յոթ հոգի ունեցել է ութական երեխա, 10 հոգի՝ յոթական, 12 մայր՝ 5-6-ական, 10 մայր՝ չորսական եւ ընդամենը մի քանի հոգի 2 կամ երեք երեխա: Հիրավի մեծ ռեսուրս, հարատեւող հարստություն, հայրենի հողի պաշտպանության մի գումարտակ (243 հոգի):

Հաշվեցինք, թե քանի հոգի չի ծառայել բանակում, պարզվեց, որ 243 տղա-աղջիկը, բացառությամբ 5 տղայի, լիակատար առողջ են եղել:

Մեր մայրերի զավակներից շատերը գիտության, արվեստի, ռազմական գործի, անգամ կրկեսի, ավիացիայի եւ այլ բնագավառի ճանաչված գործիչներ են, մեծ թիվ են կազմում բարձրագույն եւ մասնագիտական կրթություն ունեցողները:

Մայրերը, հայրերը երեխաներին տեղյակ էին պահում գերդաստանի մեծերի, բարեկամական կապերի, ուսուցիչների նկատմամբ վերաբերմունքի եւ դրական դրսեւորումներ արմատավորող շատ բաների մասին:

Բազմանդամ բոլոր ընտանիքներում առաջնային էր աշխատանքային դաստիարակությունը: Մեծին հանձնվում էր մեծ գործ, փոքրին՝ իրենց ուժի համեմատ: Բացի ընտանեկան գործերից երեխաները մասնակցում էին հանրային աշխատանքներին:

Նրանք տեսնում էին ծնողների չարչարանքը, հոգեկան իրավիճակները, եւ եթե ոմանք՝ լինելով հեռվում, չէին կարողանում անմիջապես օգնել, վրա էին հասնում դրկիցները:

Մայրերի մասին աշխարհի եւ մեր մեծերը, գիտունները շատ տպավորիչ բնորոշումներ, բանաստեղծություններ, երգեր ունեն գրված եւ դեռ կլինեն, քանզի դեռ չի չափվել հոգեկան-ֆիզիկական, նյարդային այն չափաբաժինը, որ մայրը ներ է դնում իր երեխային աճեցնելու, արժանի մարդ դաստիարակելու գործում:

Կարոտախտը չէ, որ ստիպել է հանդես գալ մեր մայրերի մասին, ոչ էլ գովազդը, որի կարիքը նրանք չեն զգացել, քանզի զավակներն իրենց կեցվածքով ու մարդկային արժանապատիվ վարքով արդեն փառավորել են նրանց:

Խնդիրն այն է, որ մեր գենոֆոնդը գնալով սպառվում է: Այսօր վտանգվում է բոլորիս ապագան, կենցաղում արմատավորվում են թշնամական բարքերը: Դեռ երեխան չծնված՝ որոշում են սեռը, եթե ցանկալի չէ՝ մայրը կարող է դադարեցնել հղիությունը: Իմ կարծիքով՝ դա մարդասպանություն է, պետք է հասարակական պարսավանքի ենթարկել, պատժել օրենսդրորեն: Կամ՝ ծավալուն գովազդ է գնում համասեռամոլության, բազմակնության եւ շատ այլանդակ բարքեր արմատավորելու համար: Դրանք խորթ երեւույթներ են` դրսից ներմուծվող: Լրջորեն պետք է մոտենալ ազգապահպանման խնդրին: Վերջապես դա պետական նշանակության, գոյատեւման հարց է:

ԱՐԿԱԴԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40