ՃՈ ուժեղացված ծառայություն Երևանում և մարզերում․ հայտնաբերվել է 81 ոչ սթափ վարորդ

08.07.2019 17:57
1195

Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները հուլիսի 1-ից 7-ը ուժեղացված ծառայություն են իրականացրել մայրաքաղաքում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 159 տրանսպորտային միջոց։

Ինչպես հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դրանցից 17-ի վարորդները ալկոհոլի ազդեցության տակ են եղել, երկու մեքենայի վրա, առանց համապատասխան թույլտվության, տեղադրված է եղել հատուկ ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորում, մյուսների վարորդները կա՛մ չեն ունեցել համապատասխան փաստաթղթեր, կա՛մ թույլ են տվել ճանապարհային երթևեկության կանոնների կոպիտ խախտումներ՝ վտանգելով երթևեկության մյուս մասնակիցների կյանքն ու առողջությունը։ Ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերվել է դիմապակու լուսաթափանցելիության չափի խախտմամբ շահագործված 23 մեքենա, որոնցից 12-ի վարորդները իրավախախտումը վերացրել են տեղում՝ պոկելով դիմապակու թաղանթը։ 

Հուլիսի 1-ից 7-ը մարզերում ուժեղացված ծառայություն են իրականացրել ճանապարհային ոստիկանության երկրորդ սպայական գումարտակի ծառայողները։ Նրանք պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել 97 տրանսպորտային միջոց։ 63 վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, 18-ը՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի, 1-ը՝ առանց համարանիշերի։ Հայտնաբերվել է դիմապակու լուսաթափանցելիության չափի խախտմամբ շահագործված 102 տրանսպորտային միջոց, որոնցից 16-ի վարորդները տեղում պոկել են դիմապակու թաղանթը։ Երեք վարորդ տուգանվել է երթևեկության ընթացքում տրանսպորտային միջոցից տարբեր իրեր և առարկաներ փողոց նետելու համար։ 

Ուժեղացված ծառայությունները շարունակվում են։

 armenpress.am

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34