Փետրվարի 15-ը պոետ, արձակագիր և բժիշկ Ռուբեն Սևակի ծննդյան օրն է՝ եղեռնազարկ բանաստեղծներից մեկը

15.02.2024 10:12
1134

1909 թվականին Ադանա քաղաքում երիտթուրքական իշխանությունների կազմակերպած արյունահեղությունից հետո ազգային գործիչներից մեկն էր, ով զգուշացնում էր ահագնացող վտանգի մասին։ Այդ ամենն արտացոլվում էր նրա ստեղծագործություններում՝ «Գյուղական գերեզմանին մեջ», «Վրեժին սերմնացանը», «Վերջին հայերը», ինչպես նաև նամակներում և հրապարակախոսական ելույթներում։

Առաջին համաշխարհային պատերազմի օրերին զորակոչվել է օսմանյան բանակ և ծառայել որպես զինվորական բժիշկ։ Լինելով զինվորական ծառայության մեջ, ձերբակալվել է, բանտարկվել, ապա՝ աքսորվել։

Իսկ ամենավերջում դարձել թուրք հրոսակների անասնական բնազդի զոհը, ինչպես իր գրչակից ընկերները՝ Վարուժան, Սիամանթո, Երուխան...

Իսկ մինչ եղերական մահը հետաքրքրական պատմություններ են եղել։

Սևակը բուժել է թուրք ավազակապետի աղջկան։ Իսմայիլը Սևակին հորդորել է իր աղջկա հետ ամուսնանալ և իսլամություն ընդունելով՝ փրկվել սպառնացող վտանգից, սակայն բժիշկը հրաժարվել է այդ խորհրդին հետևելուց։ Իսկ չերքեզ փոխկառավարիչը, ով Սևակի բարեկամն էր, անզոր պատասխանել է. «Ես չեմ կրնար Պոլսէն եկած հրաման մը չգործադրել»։

1915 թ. ապրիլին 11֊ից ամուսնուն աքսորեցին, կինը Յաննի Ապել Սևակը մեկնում է Թուրքիայում Գերմանիայի դեսպանատուն՝ ամուսնուն ձերբակալելու հարցով։

Գերմանիայի դեսպանը կտրուկ մերժում է նրա՝ ամուսնուն փրկելու խնդրանքը. «Դու անարժան գերմանուհի ես, դու դավաճանել ես քո ազգին, ամուսնացել ես այդ հայի հետ և հիմա եկել ես խնդրելու, որ ես նրան փրկեմ։ Նա չպետք է վերադառնա։ Նրանք բոլորը մեռնելու են գնացել»։

Սարսափած նման պատասխանից՝ Յաննին գերմանական անձնագիրը շպրտում է դեսպանի դեմքին. «Ես որդի ունեմ ու կդաստիարակեմ նրան այնպես, որ մի օր նա գերմանացիներից վրեժ լուծի հոր համար»։

Ամուսնու մահվան լուրը ստանալուց հետո Յաննի Ապել Սևակը երկու երեխաների հետ մեկնում է Ֆրանսիա։ Նա հրաժարվում է գերմանական քաղաքացիությունից և անգամ դադարում է գերմաներեն խոսել, իր երեխաներին հայկական կրթության է տալիս։

Այդպես են գործում անձինք, ովքեր մարդկային արժանապատվություն ունեն։ Իսկ դրանից զուրկ չէին Ռուբեն Սևակ բանաստեղծը և նրա գերմանուհի կինը՝ Յաննի Սևակ Ապելը։

Հազար ափսոս, որ նման մարդիկ աղետալիորեն պակասում են մեր իրականության մեջ։

 

Վահրամ Օրբելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40