Գեորգի Ավետիսյան. «Խոսել «աֆրիկյան ժանտախտի» մասին անլուրջ է. միայն լաբորատոր հետազոտության արդյունքնում կարելի է դա ախտորոշել»

06.06.2019 23:11
1158

Սյունիքի մարզի Կոռնիձոր համայնքում 4 ընտանիքի մոտ 200 գլուխ խոզ է անկել։ Նախանշաններ կան, որ աֆրիկյան ժանտախտի պատճառով է: Մարզպետարանի գյուղատնտեսության ու բնապահպանության վարչությունը նմուշները ուղարկել է լաբորատորիա և սպասում է պատասխանների։

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անհիմն է որակում «աֆրիկյան ժանտախտի» մասին լուրերը, քանի դեռ չկան լաբորատոր փորձաքննության տվյալները։

«Մենք տեղեկություն ունենք, որ անկումը կա, բայց, խոսել աֆրիկյան ժանտախտի մասին առնվազն անլուրջ է, որովհետև միայն լաբորատոր հետազոտության արդյունքում կարելի է դա ախտորոշել»,-ասում է Ավետիսյանը։

Գեորգի Ավետիսյանը կոչ է անում ոչ իրավասու մարդկանց չանել անիմաստ հայտարարություններ, չխոսել հիվանդությունների մասին, որոնք կարող են վնասել մեր երկրին, արտահանմանը, կամ խնդիրներ առաջացնել տնտեսվարողների համար։

«Հայաստանում վերջին անգամ «աֆրիկյան ժանտախտի» դեպք գրանցվել է 2011 թվականին, դրանից հետո նման դեպք չի արձանագրվել»,-վստահեցնում է մասնագետը։

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի խոսքով, «աֆրիկյան ժանտախտը» որևէ կանխարգելում ու բուժում չունեցող հիվանդությունների շարքին է դասվում։ Ի դեպ, ըստ մասնագետի, Սյունիքում վիրուսային հիվանդություններից սա խոզերի անկման առաջին դեպքն է։

 





ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40