Շախմատային մրցաշար Մեղրիում. չեմպիոնը որոշվեց եզրափակչում

18.03.2025 15:58
530

Մեղրի համայնքի Ռուսական կենտրոնում կայացավ շախմատի մրցաշարի երկար սպասված եզրափակիչ փուլը։ Այն անցկացվում էր Սյունիքի մարզի շախմատի ֆեդերացիայի, Հայաստանի շախմատի ակադեմիայի և «Մեր ապագան» կրթամշակութային բարեգործական հիմնադրամի հովանավորությամբ։ Մրցաշարին մասնակցում էին տարբեր տարիքի ներկայացուցիչներ՝ 10-ից 75 տարեկան։ Եզրափակիչ փուլն ամենալարվածը ստացվեց, քանի որ 12 մասնակցից միայն մեկը պետք է հաղթեր։

Յուրաքանչյուր շախմատիստ դրսևորեց իսկական պրոֆեսիոնալիզմ, ռազմավարական մտածողություն և բարձր պատրաստվածություն, իսկ հանդիսատեսը շունչը պահած սպասում էր յուրաքանչյուր փուլի ելքին: Լարվածությունն պահպանվում էր մինչև եզրափակիչ փուլ, և մրցաշարի արդյունքում չեմպիոնի կոչումը նվաճեց ՖԻԴԵ-ի թեկնածու, վարպետ Արտեմ Մանուկյանը, երկրորդ տեղը՝ Գոռ Արզումանյանը, երրորդը՝ Կարո Աթանեսյանը։

«Մենք անկեղծորեն հուսով ենք, որ նման մրցաշարերը կդառնան կանոնավոր, քանի որ դրանք թույլ են տալիս մասնակիցներին ոչ միայն կատարելագործել իրենց շախմատային հմտությունները, այլև հարստացնել իրենց խաղային փորձը, զարգացնել ռազմավարական մտածողությունը և ձեռք բերել արժեքավոր գիտելիքներ: «Նման մրցումները հնարավորություն են տալիս սովորել միմյանցից, կատարելագործել մեր հմտությունները», - ասաց Արտեմ Մանուկյանը:

Մեղրիի ռուսական կենտրոնի պատասխանատու Մարիամ Միքայելյանը մասնակիցների կողմից ցուցաբերած ամենաբարձր վարպետությունը մատնանշեց.

«Մրցաշարը ցույց տվեց, թե որքան կարևոր է պատրաստվածությունը և հոգեբանական կայունությունը: Եզրափակիչն իսկապես դիտարժան ու լարված ստացվեց. ինտրիգը մնաց մինչև վերջին պահը։ Այս միջոցառումը տպավորություն թողեց բոլոր ներկաների վրա և դարձավ իսկական շախմատային փառատոն Մեղրիում»։

Հիշեցնենք, որ Հայաստանի շախմատի ակադեմիայի և «Մեր ապագան» կրթամշակութային բարեգործական հիմնադրամի կազմակերպած մրցաշարերը մեկնարկել են 7 մարզում և 10 քաղաքում։

Шахматная битва в Мегри: в финале турнира определили чемпиона

В Русском центре общины Мегри состоялся долгожданный финал шахматного турнира. Он проводился под эгидой Федерации шахмат Сюникской области, Шахматной академии Армении и Образовательно-культурного благотворительного фонда «Наше будущее». В турнире участвовали представители разных возрастов — от 10 до 75 лет. Финальный раунд оказался самым напряженным, ведь из 12 участников одержать победу должен был только один.
Каждый шахматист продемонстрировал истинный профессионализм, стратегическое мышление и высокий уровень подготовки, а зрители, затаив дыхание, ожидали исхода каждого раунда. Напряжение витало в воздухе до самого финального этапа, и по итогу турнира звание чемпиона досталось кандидату в мастера ФИДЕ Артему Манукяну, второе место занял Гор Арзуманян, а третье место – Каро Атанесян.
«Мы искренне надеемся, что такие турниры станут регулярными, ведь они позволяют участникам не только совершенствовать свои шахматные навыки, но и обогащать свой игровой опыт, развивать стратегическое мышление и приобретать ценные знания. Подобные соревнования дают возможность учиться друг у друга, оттачивать мастерство и укреплять шахматное сообщество», – поделился Артем Манукян.
Ответственная Русского центра в Мегри Марьям Микаелян отметила высочайший уровень мастерства, который продемонстрировали участники: 
«Турнир показал, насколько важны подготовка и психологическая устойчивость. Финал выдался по-настоящему зрелищным и напряжённым – интрига сохранялась до самого последнего момента. Это событие оставило яркие впечатления у всех присутствующих и стало настоящим праздником шахмат в Мегри».
Напомним, что в 7 регионах и 10 городах начались турниры, организованные Академией шахмат Армении и Образовательно-культурным благотворительным фондом «Наше будущее». 

Կուրկուտի փառատոն․7 տարի ավանդույթի համով

15.11.2026 10:48

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21